> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 26 апреля 2013 г.

Irakan erazanq!:


ԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

Վաչե  Գրիգորյանի գործունեության,կենսագրականի մասին խոսվել է բազմիցս, նրա մասին պատրաստվել է ռեպորտաժներ՝ տարբեր հեռուստաընկերությունների ,տարբեր ծրագրերի ընթացքում <<Ականատես>>,<<Երկիրն այսօր>>,նա նկարահանվել է  բնապահպանական <<Օղակից ներս>>,<<Եթե թևեր ունես>> և այլ փաստագրական ֆիլմերում:
     2002 թվականից Վաչեն հաճախել է <<Հույսի Կամուրջ>>Հ/Կ-ի  Դիլիջանի գրասենյակում <<Պատասխանատու>>բանավեճային  և <<Կյանքի  Հմտություններ>>-ի  խմբակներին,որտեղ է նա  ստացել է իրավա-ժողովրդավարական ,սոցիալական, հոցեբանակն խորը գիտելիքներ :Այս խմբակները  սկիզբ են եղել Վաչեի կամավորական գործունեության, նա եղել է նշված խմբերի  խմբավարների օգնական, և <<Պատասխանատու>> բանավեճային ակումբի լրավական բաժնի պատասխանատու, վարել է<<Լույսի Շողեր>> ասմունքի խմբակը:
Վաչեն  2006 թվականից եղել է Դիլիջանի Ե.Գ.Ա.-ի  այնուհետև 2009 թվականից Օրհուսի բնապահպանական տեղեկատվական կենտրոնների Մամուլիև Հանրային կապերի պատասխանատուն կամավոր հիմունքներով:
 2011 թվականի ապրիլի 11–ը  Վաչեն համարում է իր կյանքի ամենամեծ  ձեռքբերուներից ,քանի որ այդ  օրն  նա  գնաց  իր  մեծ  երազանքի  հետևից : Նա աշխատել է <<Հանուն Հայության   Հարատևման>> Դիլիջանի գրասենյակում  <<Արդար Հայաստան>> Հ/Կ-ում՝ կրթության, մշակույթի ,մամաուլի և հասարակության հետ կապերի բաժնի  պատասխանատու, 100% Դիլիջանում ամսաթերթի գլխավոր խմբագիր:
Վաչեն երգում է ,ստեղծագործում է,  հեղինակ է երկու տասնյակից ավելի երգերի ,ունի ութսունից ավելի բանաստեղծություններ ,նա թղթակցում է տեղական և մարզային մամաուլին :
Նա աշխատել է <<My Great Dream>> Media Holdingum սովորել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ձայնային ծրագրով :Նա առաջիններից է ով  Դիլիջանի <<Զբաղվածության Կենտրոն>>-ի հետ այդ ծրագիրը իրականացրել են Հայաստանի մարզերում, Դիլիջանն առաջինն է:
Վաչեն մասնակցել է համաքաղաքային գրեթե բոլոր հաերգային միջոցառումներին, սեմինարներին  ինչպես Դիլիջանում ,այնպես էլ  նրա սահմաններից դուրս, նա ստացել է հատուկ մրցանակ  U.S.A.I.D.  կազմակերպության կողմից, ունի  ձայնագրություններ:
2013 թվականի հունվարից Վաչեն բացել է 100Դիլիջանում ամսաթերթի  բլոգը ու հիմա աշխատում է այդ բլոգի վրա: Վաչեն կյանքում տեսել է շատ դժվարություններ, բայց երբեք չի վհատվել իրեն հատուկ ողջախոհությամբ, նա կամքից  շատ ուժեղ է, նրբանկատ,արդարամիտ,անկեղծ,ազնիվ,պատասխանատվությունն ու նվիրվածությունն նա համարում է  իր ամենամեծ առավելությունը:
Նա  շատ ընկերասեր է ազատ ժամանակ սիրում է լինել ընկերների շրջապատում ,լսել երաժշտություն  դիտել  հեռուստացույց  և շփվել ընկերների  հետ  համացանցում:
Սիրած ծաղիկը ՝ վարդը,սիրած գույնը՝ մանուշակագույնը և վառ գույների բոլոր երանգները: Նա չի սիրում սուտը և ձևականությունը,միջանձնային հարաբերություններում  կարևորում  է  անմիջականությունը:
Վաչեն  ծնողներ  չունի , նա  առաջին  խմբի  հաշմանդամություն  ունի  ,բայց դա նրան այդքան էլ չի խանգարում որ լինի ակատիվ, և ապրի լիարժեք կյանքով մյուսների նման:Նա սիրում է ընկերական շրջապատում ,ընտանիքում  միշտ հանդես  գալիս նորություններով ,նրա հետ զրուցելիս  մոռանում ես առօրյա հոգսերի մասին :Վաչեն ներդաշնակ է հասարակությանը  և իր ներքնաաշխարհի հետ  ներողամիտ է :
Նա հիմա ունի երեք երազանք ՝ունենա 2011 թվականի նման հագեցած աշխատանք, աչքի լույս, ամուր ընտանիք և հասկացող կին:

Dilijanews.blogspot.com-I Կրթության,Մշակույթի ,Մամուլի և Հասարակության հետ կապերի բաժին

Dili News.


Комментариев нет:

Отправить комментарий