> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 16 января 2013 г.

Տեղեկատվություն §Հույսի կամուրջ¦ ՀԿ Դիլիջանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի 2009թ. կատարված աշխատանքների մասին: 1. Կրթությանն աջակցելու ինչպիսի խնդիրներ են լուծվել: Կենտրոնում կրթական ծառայություններ են մատուցվում 130 երեխաների, (որից 45 հաշմանդամ և հատուկ կարիքով)` ըստ կազմված դասացուցակի և աշխատանքային գրաֆիկի. Հոգեբանամանկավարժական ծառայություններ. • Սոցիալական հմտությունների պարապմունքներ • Կյանքի հմտություններ • Հոգեբանական դիտարկումներ, ուսումնասիրություններ • Խոսքի զարգացման անհատական պարապմունքներ Արտթերապիայի պարապմունքներ. • Երաժշտական պարապմունքներ • Ձեռքի աշխատանքի պարապմունքներ • Նկարչության և քանդակի պարապմունքներ Ֆիզիկական-վերականգնողական թերապիայի անհատական պարապմունքներ են անցկացվում համայնքում և մոտակա գյուղերում բնակվող 26 հաշմանդամ երեխաների հետ: Համակարգչային ուսուցման պարապմունքներ Սոցիալական աշխատանք տունայցեր, ծնողական կրթության կազմակերպում  Հայտնաբերվում և ներգրավվում են կրթությունից դուրս մնացած երեխաները:  Ելնելով հաշմանդամ երեխայի վիճակից և ունեցած ուժեղ կողմերից, ներգրավում ենք նրանց իրենց համար մատչելի արվեստի խմբակներում:  Կյանքի հմտությունների դասընթացների միջոցով երեխաների մոտ ձևավորում և զարգացնում ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու հմտություններ:  Անկառավարելի վարք դրսևորող երեխաների հետ տարվող աշխատանքների արդյունքում հասնում ենք նրան, որ դառնան ավելի հանդուրժող, դրսևորեն բարեկիրթ պահվածք:  Հաշմանդամ երեխաների ծնողների հետ տարվում է ծնողական կրթությանն ուղղված ինտենսիվ աշխատանքներ:  Բանավեճի ակումբում հաշմանդամ երեխաներին ու երիտասարդներին սովորեցնում ենք մարդու իրավունքներ, սեռային հավասարություն, պայքար խտրականության դեմ ... Խորհրդատեղեկատվական ծառայություն – 2009թ.-ի ընթացքում կենտրոնին դիմել են խոցելի խավի 160 ߳ѳéáõÝ»ñ, (իրավական, սոցիալական և առողջապահական հարցերով): Թվով 155 գործ դրական լուծում է ստացել: Կազմակերպության հետևողական աշխատանքների շնորհիվ Դիլիջան համայնքում և հարակից գյուղերում 2009թ.-ի ընթացքում 26 շահառուներ ստացել են. • 12 անվասայլակ, 2 քայլակ, 2 հենակ • 1 ձեռÝափայտ, 4 ձեռնահենակ • 2 պրոթեզ, 5 օրթեզ • 5 օրթոպեդ կոշիկ, 1 սուպինատոր կոշիկ • 1ակնոց Ներկայումս օրթոպեդ սարքերի կարիք ունեցող բոլոր մարդկանց դիմումները ստացել են դրական լուծում, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող բոլոր շահառուներին հատկացվել են 1 զույգ ամառային և 1զույգ ձմեռային կոշիկներ: 2. Հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ:  Կազմակերպում ենք հաշմանդամների կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարներ, խորհրդատվություններ:  Ապահովում ենք նրանց կապը ՏԻՄ-ի և թիրախ խմբի հետ պարբերական հանդիպումների, կլոր սեղանների միջոցով:  Հաշմանդամ երեխաների ծնողներին իրազեկում ենք իրենց երեխաների իրավունքների մասին:  Հաշմանդամ աղջիկներին ու տղաներին ներառում ենք տարբեր ուսուցողական դասընթացներում (բանավեճեր, համակարգիչ) և արհեստագործական խմբակներում` (կավե քանդակ, փայտի փորագրություն, ասեղնագործություն, ուլունքագործություն) նպաստավոր պայմաններ ստեղծելով նրանց հասարակությանը ինտեգրվելուն:  Պատրաստում և տեղական լրատվամիջոցներին ենք ուղարկում ՀՄՇՊ միամսյակների շրջանակներում իրականացվող միջոցառումների և կլոր սեղանների անցկացման մասին հայտարարություններ, հոդվածներ՝ համապատասխան լուսանկարներով։ 3. Սպորտի, մշակույթի մեջ հաշմանդամների ընդգրկվածությունը  §Մանկական զվարճալի ֆուտբոլ¦ ծրագրի շրջանակներում 8-10 տարեկան հաշմանդամ 5 երեխաներ ընդգրկվել են մանկական ֆուտբոլի թիմում:  §Հաշմանդամային սպրոտի հայկական ազգային ֆեդերացիա¦-ի հետ կնքվել է հուշագիր` համատեղ ջանքերով նպաստել հաշմանդամային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը ՀՀ-ում:  ՀՍՀԱՖ նախագահի հետ համատեղ կազմակերպվել են Դիլիջանի §ԴԱՇՏ¦ սպորտային կոմպլեքսում 10-օրյա պարապմունքներ հաշմանդամ երիտասարդների համար թենիս և բոչչա սպորտաձևերից, որն ավարտվել է համալիր մրցույթով:  Երևանի §Դինամո¦ մարզահամալիրում կազմակերպված Գոլբոլի ՀՀ առաջին առաջնությանը մասնակցել են կենտրոնի երեխաները, աշխատակազմն ու ծնողները: 4. Հաշմանդամների համար կազմակերպվող ճամբարներ, կրթական ծրագրերը:  Հաշմանդամ 3 երեխաներ օգտվել են §Հայկական ճամբար¦-ի կողմից կազմակերպված ճամբարին – 5 օր Սևանի ափին:  Հաշմանդամ 9 երեխաներ հանգստացել են (HDP) §Մարդկային արժանապատվություն և խաղաղություն¦ կազմակերպության կողմից կազմակերպված Ծաղկաձորի §Տանձուտ¦ ճամբարին - 10 օր:  Երիտասարդական ‎‎ 3-օրյա ֆորումին մասնակցել են բանավեճի ակումբի 7 երիտասարդներ, որոնցից 5 հաշմանդամ ( Ծաղկաձոր, §Ալիք¦)  Հաշմանդամ 2 երեխաներ հաճախում են Դիլիջանի մանկապատանեկան ֆուտբոլի ակումբ` կամավոր մարզիչ` Ջոն Վանեսյան: 5. Համագործակցությունը այլ ՀԿ-ների հետ: Կազմակերպությունը սերտ համագործակցում է ինչպես համայնքում, այնպես էլ այլ քաղաքներում գործող ՀԿ-ների հետ: 6. Կազմակերպության միջամտությամբ թեքահարթակների կառուցում:  §Հույսի կամուրջ¦ և §Փարոս¦ կազմակերպությունների համատեղ ծրագրով կառուցվել է թիվ 2 դպրոցի տարրական կորպուսի թեքահարթակը:  §Հույսի կամուրջ¦-ի հին և նոր մասնաշենքերի մուտքերի մոտ կառուցվել են 2 թեքահարթակներ:  §Հույսի կամուրջ¦-ի և Դիլիջանի քաղաքապետարանի համատեղ ծրագրով օգոստոսին կառուցվել են և հարմարեցվել թվով 5 թեքահարթակներ` քաղաքապետարանի, մշակույթի տան, թիվ1 դպրոցի և կենտրոնական հրապարակի տարածքներում: 7. Համագործակցությունը Զբաղվածության կենտրոնի հետ:  Զբաղվածության կենտրոնի տնօրենի և աշխատակազմի անդամների հետ սերտ համագործակցության շնորհիվ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, շահառուների իրազեկում նոր ծրագրերի մասին:  §Իմպուլս¦ գործարանում տեղավորել ենք աշխատանքի հաշմանդամ 1 երիտասարդի`1 տարի ժամկետով:  Հաշմանդամ 1 երեխայի մորը աջակցել ենք աշխատանքի ընդունման հարցում` տեղավորելով ներառական դպրոցում որպես հավաքարար:  Կենտրոնի աշխատակազմում ընդգրկվել է ԶՏԾՏԳ-ում գրանցված խոցելի խավի 1 շահառու, որի ներգրավումը պայմանագրային 1 տարվա 50% եկամուտ է բերել կազմակերպությանը:  Կենտրոնի տնօրենը ներգրավվել է ԶԾՏԳ-ում ձևավորված Գործատուների խորհրդում, արդյունքում՝ կենտրոն հաճախող հաշմանդամ երիտասարդներն ու աղջիկները ներգրավվում են ԶԾՏԳ-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, իսկ կազմակերպությունն ամեն տարի մասնակցում է Աշխատանքի Տոնավաճառներին` գեղեցիկ ձևավորված տաղավարով: 8. Ներառական կրթության մեջ կազմակերպության դերը:  §Հույսի կամուրջ¦ ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանի նախաձեռնության շնորհիվ 2002 թ. Երևանի թիվ 27 դպրոցը դարձավ ներառական առաջին փորձարարական դպրոցը: Հաջորդող տարիների ընթացքում ներառական դպրոցների թիվը հասավ 31-ի:  2007-ին §Հույսի կամուրջ¦-ի շնորհիվ Տավուշի մարզի 4 քաղաքների 4 դպրոցներ ստացան ներառական դպրոցի կարգավիճակ:  §Հույսի կամուրջ¦-ի Դիլիջանի մասնաճյուղն իր ներդրումն ունեցավ Դիլիջանի թիվ 2 ներառական դպրոցի բազմամասնագիտական թիմի կայացման, վերապատրաստումների և ԿԱՊԿՈՒ երեխաների փաստաթղթերի փաթեթների ճիշտ կազմման գործում։  2008-2010 թթ. §Հույսի կամուրջ¦ ՀԿ-ն իրականացրել է Տավուշի մարզի 50 դպրոցների, իսկ 2011 թ-ից՝ մարզի 77 դպրոցների ներառական կրթության անցնելու ծրագիրը:  §Հույսի կամուրջ¦ ՀԿ Դիլիջանի մասնաճյուղին կցված են մարզի 11 համայնքների 14 դպրոցներ, որոնցից ներառական են ճանաչվել 10` Դիլիջանի թիվ 6, Հաղարծին, Թեղուտ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ, Լուսաձոր, Ենոքավան, Ակնաղբյուր գյուղերի դպրոցները:  Հայտնաբերվել են թվով 380 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաներ:  3-օրյա վերապատրաստումներ են անցկացվել 13 դպրոցների (բացի թիվ 1ավագ դպրոցից) հաշմանդամ և ԿԱԿՈւ երեխաների 303 ծնողների հետ §Ծնողների առաջատար դերը և հաշմանդամ երեխաների շահերի պաշտպանությունը¦ թեմայով:  7-օրյա վերապատրաստումներ են անցկացվել 10 դպրոցների ԿԱՊԿՈւ երեխաների 50 ծնողների հետ:  Վերապատրաստումների ընթացքում համայնքներում հայտնաբերել ենք 40 ակտիվ ծնողների` (որից 2 հայր ծնող) նրանց կարողությունները §Հաշմանդամ երեխաների շահերի պաշտպանության¦ թեմայով զարգացնելու նպատակով: Նրանց քաջալերում ենք կազմելու ծնողական խումբ, որի նպատակը պետք է լինի մարզի 4 կենտրոններում ձևավորված ծնողական փոխօգնության խմբի հետ համագործակցության շնորհիվ աջակցել դպրոցին` իրականացնելու ներառական կրթություն:  Ընտրված դպրոցների 196 մանկավարժներ անցել են վերապատրաստման դասընթացներ 3 փուլով:  Ծնողական կրթության սեմինար պարապմունքները շարունակական բնույթ են կրում: Տարեվերջին նախատեսվում է մարզի ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների ակտիվ խմբի համար կազմակերպել արտագնա 2-օյա կոնֆերանս: 9. 2010թվականաին իրականացվելիք ծրագրերի մասին: 1. Պետական ֆինանսավորում ստացած 2008-2010թթ. §Կրթություն բոլորի համար¦ ծրագիրը (տես կետ 1) շարունակական բնույթ է կրում: 2. §Դարձնել կանանց ձայնը լսելի. Խթանել կանանց դերն ու մասնակցությունը համայնքային մակարդակում որոշումների կայացման գործընթացում¦ ծրագրի շրջանակներում նախատեսված են`  Ամենամսյա հանդիպումներ ավագանու կին անդամի, ՏԻՄ-ի կին ղեկավարների ու թիրախ խմբի կանանց հետ, վերջիններիս հրատապ խնդիրները վեր հանելու և միասին լուծումներ գտնելու համար:  Ելնելով քաղաքում բնակվող թիրախ խմբի կարիքներից` կազմել և մշակել համապատասխան առաջարկների փաթեթ և ավագանու անդամաների միջոցով ներկայացնել ավագանու նիստին:  Բնակչության շրջանում անցկացնել սոց. հարցումներ` համայնքի կարիքների գնահատման նպատակով:  Կարիքների վերհանում, առաջնայնության ընտրություն, ներկայացում ավագանու նիստին:  Բանավեճերի միջոցով երիտասարդների իրազեկության բարձրացում հաշմանդամ աղջիկների և կանանց իրավունքների, հասարակության մեջ լիարժեք անդամ զգալու և հասարակական կյանքում ներգրավվելու ուղղությամբ: 10. §Միասին ապրել, միասին սովորել¦ ներառական ուսուցման ծրագրով նախատեսել ենք  Տունայցերի միջոցով հայտնաբերել և կրթության մեջ ներգրավել հաշմանդամ և կրթությունից դուրս մնացած երեխաներին:  Ընտանիքների հետ տարվող աշխատանքների շնորհիվ դպրոցներում բարձրացնել հաշմանդամ և այլ խոցելի խմբերի երեխաների հաճախելիությունը:  Մշտապես գործող §Գործընկերը գործընկերոջը¦ ծնողական խմբերի շաբաթական հանդիպումներ:  Ծնողների խմբերի և ՀՄ հանձնաժողովների ամսական համատեղ ժողովներ` խնդիրների քննարկման և լուծման ձևերի որոնման համար:  Աջակցություն Տավուշի մարզի դպրոցներին ներառական դպրոցների պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելուն:  Ներառական կրթության որակի չափորոշիչների և գնահատման մեխանիզմների մշակում:  ՀՍՄ կենտրոնների կողմից դպրոցներին շարունակական ծառայությունների տրամադրում և դպրոց-ծնող փոխհարաբերությունների համակարգում: Zara jan sa ayn e, inch menq tvel enq marzpetaranin -2009-in


Комментариев нет:

Отправить комментарий