ՆԱԽԱԲԱՆ
Սիրելի ընթերցող. Ձեզ
եմ ներկայացնում <<Ահեղ դատաստան>> պոեմը,
որը նվիրված է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Տասնիններորդ դարավերջին
Օսմանյան կայսրության մեջ սկսված հայաթափության և հայերի մասսայական բնաջնջման գործընթացը
վերջնականապես հանգուցալուծվեց քսաներորդ դարասկզբին՝ Օսմանյան կայսրության ղեկին անցած
երիտթուրքական
Իթթիհաթ վե թերաքի (միություն և առաջադիմություն) կուսակցության ջանքերով, որի հետևանքով մահվան դատապարտվեցին
ավելին քան մեկուկես միլիոն անմեղ հայեր: Հայությունը
բռնի տեղահանվեց Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության նահանգներից…
Հայոց
ցեղասպանությունը
անդառնալի հետք թողեց հայոց պատմության մեջ և
անբուժելի վերք յուրաքանչյուր հայի սրտում…
<<Ահեղ դատաստան>> պոեմը աշխարհին ի ցույց է հանում
Աստծո դատաստանը, որտեղ
իրենց արժանի պատիժը կստանան Հայոց
Եղեռնի կազմակերպիչները և բոլոր կատարածու դահիճները: Պոեմում նկարագրվում
է այն ոճրագործությունները, որոնց ենթարկվել է հայ
ժողովուրդը: Սյուժեն՝
Հեղինակը քայլում է հայոց լեռներում
կրտսեր եղբոր հետ,
վերջինիս դաստիարակելով, որպես իսկական հայորդի,
սերմանում է նրա սրտում հավատք և հայրենասիրություն՝ քաջալերելով
հայոց անպարտելի ոգով:
Կրտսեր եղբորը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին, նկարագրում
է թուրքական վայրագությունները հայ ազգի նկատմամբ, և
դատապարտում է աշխարհի լռությունն ու անտարբերությունը: Ուղեկցում
է եղբորը հայոց լեռներ, վերջինիս վկա դարձնելով
իր
և հայոց լեռների երկխոսությանը, որտեղ մեր սուրբ լեռները վկայակոչում են Հայոց
ցեղասպանների դատավճիռը Աստծո ատյանում: Եվ եղբորը ուղարկում
է ավետելու աշխարհասփյուռ հայությանը Աստծո կայացրած
վճիռը: Հայոց վիշտը անսահման է և անմոռանալի
երկրի վրա և երկնքում:
Հայի լեզուն հավերժախոս է և չպետք է լռի երբեք,
չպետք է խնայել անգամ մեկ բառ, որը կդատապարտի Հայոց Ցեղասպանությունը: Եվ թող սա վերջին
ողբերգությունը լինի աշխարհիս վրա,
որ հայ բանաստեղծի գրիչը էլ երբեք չթաթախվի արյունե թանաքամանում:
ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ
ՆԱԽԵՐԳԱՆՔ Դու՝ հայկազու՛ն, իմ սե՛գ եղբայր,
Հայկի բազու՛կ, նետ ու նիզա՛կ,
Մասիս սարի Մասիս զավա՛կ,
Գլուխդ վե՛ր, կուրծքդ հպա՛րտ
Պետք է կանգնես, կռվես անպարտ: Պիտի ելնես
Դավիթի պես,
Նենգ ոսոխի կուրծքը խոցես,
Մսրա զորքին հաղթանակես,
Հայ մայրերին պաշտպան լինես:
Եվ դու երբեք չմոռանաս՝
Հզոր Բելին հաղթանակած
Անհաղթ Հայկի քաջ զավակն ես, Ու
դու պետք է չհանձնվես, Չխեղճանաս,
հաղթող լինես:
Չէ՞ որ դու սուրբ Հայաստանի սուրբ
որդին ես,
Արարատի սեգ գագաթն ես
Ու հայանենգ չար ոսոխի ահն ու մահն ես,
Սու՛րն ես անհաղթ քաջ Վարդանի
Ու Մաշտոցյան այբուբենի տառն ու բառն ես… Ու դու պիտի հավերժ
գրվես,
Որ աշխարհում փառաբանվես,
Հայ երգիչի մագաղաթին պիտի շարվես, Եվ
տառ առ տառ հայոց ազգի պատմությունը
Պետք է պատմես:
Ո՜վ, դու՛, եղբայր, հիշի՛ր հավետ՝
Դու լեզուն ես Հայաստանի,
Ու հայ
լեզուն պետք է խոսի,
Երգն ես դու սուրբ Կոմիտասի,
Որը պետք է հավե՛րժ երգվի:
Դու՝ հայորդի Աստվածազգի,
Ազնիվ որդի Քրիստոսի,
Առույգ եղի՛ր, արթուն մնա՛,
Որ չարածին ինչ-որ զոռբա
Հայոց հողին չտիրանա,
Եվ նաիրյան մշակույթին ու կրոնին չբռնանա: Միշտ
պայքարի՛ր, հանդիմանի՛ր,
Ու թե պետք է անգամ կռվի՛ր,
Որ հայ ազգին թուրք դահիճը
Երբե՛ք, երբե՛ք չկոտորի:
Գլուխ 1
Հիսուսի ողբը
1
Հազար ութ հարյուր յոթանասունյոթ թվական:
Ամենուր տագնապ: Ամենուր կրակ: Վառոդ
է շնչում գյուղեր ու քաղաք:
Խավարն է խեղդում արև ու ճրագ:
Խավա՞ր.
Խավարը վաղուց, մինչ այս էր իջել:
Այս անգամ արդեն դժոխքը իջավ,
Դժոխքն է իջել հայ ազգի գլխին,
Դժոխքն է կառչել հայի երեսից:
Նեռի վրեժն է հանդիման
Աստծուն,
Հանդիման հային, հային սրբածին:
Կռիվ են տալիս ռուսն ու օսմանցին:
Եվ
ըստ աշխարհիս դաժան օրենքի՝
Կուժը հագեցած արյունով կռվի
Միշտ էլ ջարդվում է գլխին անշառի:
Ու ջարդվեց կուժը զարկով ջանլաթի՝
Արյամբ թաղելով անմեղ մի ազգի:
Չէ՞ որ կծու էր պտուղը կռվի,
Իսկ կծու լակը ցարը ո՞նց ուտի,
Սուլթանը ինչպե՞ս
երախը դնի Իրենց
սերմանած կորիզը թույնի:
Եվ բաժին հանվեց պտուղը վերջին
Մեջտեղում կանգնած իմ անմեղ ազգին: Եվ ո՞վ իմանար,
Որ դեռ պատառն էր սա լոկ առաջին,
Վերջին պատառը պահված էր դեռ պինդ Մեր
գենի համար ամենավերջին,
Ա՜խ, ո՞վ իմանար, որ շատ շռայլ էր, Դավաճան
ռուսն ու վայրագ օսմանցին:
2
Եվ, թեպետ այս ծեր արեգակի տակ
Մենք աստվածների երկրից ծիլ առանք՝
Առատ սփռելով մեր գենն անարատ,
Թեպետ դարերը համայն պատմության Ծնունդ
ստացան ավյունով մեր տաք,
Բայց ուրացումի փշով շոյեցին
Մեր դեմքը շիտակ:
Դարերը
կարծես ավանդույթ սարքած
Իբրև բարևի արարողակարգ Իրենց թագերն են փոխանցում միմյանց՝ Մեր
գանգաբուրգը թագի տեղ բռնած,
Այս
ի՞նչ անեծք է, մեղա՜ քեզ, Աստվա՛ծ:
Եվ ավանդույթը դաժան դարերի,
Կարմիր
սուլթանից եկավ-փոխանցվեց Քսաներորդ արնաբույր դարին՝
Դարի ոճրապարտ
երիտթուրքերին:
Ու մի ողջ աշխարհ
Քավության
նոխազ դարձավ ղուրանին՝
Մորթվելով
թուրքի կարմիր զնդանին…
3
Համայն աշխարհի օրացույցներում Սև գրչով գրվեց ամբողջ
երկու դար, Ամբողջ
երկու դար սև օրացույցը երգեց ռեքվիեմ
Քար ու քարափի, ծառի ու ծաղկի ականջի
համար:
Ամբողջ երկու դար
Լուսատուն
օծվեց անեծքով խավար,
Ու հայությունը
գլխիվար չոքեց
Իր բախտի դեմ
չար,
Կենդանի թաղվեց մի ողջ ժողովուրդ,
Մի
ողջ սրբավայր,
Ամենքը մի սուրբ, ամենքը մի վարդ, Ամենքի
սիրտը ծաղկաշուք մի կյանք,
Որ ծաղկեր պիտի ծաղկունքով հազար, Որ
բուրեր պիտի խնկի պես անմար:
Քամեցին ծաղիկ,
քամեցին ծաղկունք, Գինի հյութեցին
ծաղկից մեր անուշ,
Բաժակ բարձրացրին
գինով սրբանուշ.
Թե՝ խմեք, քաջե՛ր,
խմի՛ր գոռ զինուժ,
Հանուն մեր փառքի, հանուն գալիքի
Մորթե՛ք ամեն մի
շնչող էակի,
Զինվե՛ք, ո՜վ
քաջեր, դեմը օրոցքի,
Զինվե՛ք ,ասկյարնե՛ր, ընդդեմ ծերերի,
Ընդդեմ հարսների ու աղջիկների,
Ցույց տվեք, քաջե՛ր, ուժը ձեր բազկի,
Ցույց տվեք,
քաջե՛ր, ուժը թուրք ազգի:
Խմեցին գինին՝ քամած մեր սրտից,
Դուրս չեկավ
համը նրանց բերանից,
Ու քամեր
պիտի ասկյարը ռսի
Վերջին արյունը մեր ծաղիկ սրտի:
4
Եվ ահա թուրքի վաղակն է ցնծվում,
Մարդահատելու մոլուցքով թնդում,
Հայաքաղելու, բնաջնջելու,
Հայ ժողովրդին
բնահանելու Տենչը հագեցնում:
Միմյանց
զուգահեռ ձիեր են կարգում,
Եվ դրանց դիմաց խեղճ ու կրակին
Առաջ
են հանում, Ու ընտանիքին
մարդ առ մարդ շարում,
Կին ու երեխա, հայր և մայր շարում,
Ու մինուճարի ջարդված ձեռքերն են
Ձիերից կապում, –
Ձեռքերը քիչ է՛, ոտքերն էլ կապեք,
Որ
ոտքը ողից լինի մասնահատ,
Որ կինը տեսնի ամուսնուն հատ-հատ,- Հրամայում է հայատյաց
թուրքը:
Ա՜խ, ոտքերն էլ խեղճի
Ձիուց կապեցին,
ամուր ամրացրին:
Դաժան, անբարիշտ
սատանի կուռքը՝
Այդ դահիճ թուրքը, զենքը մեկնելով,
Հայացքը մի պահ հառեց դեպի վեր՝ Աստծուն ուղելով դեմքը մահաբեր,
Եվ ի դեմ Աստծուն նա կրակ բացեց, Շամբուշ ձիերի սմբակահետքը
Գետնի մեջ դաջվեց
Եվ
հայրը հատվեց:
Ոտքը՝ ողերից, թևերն՝
ուսերից,
Մարմինը
գլխից մաս-մաս անջատվեց,
Կինը հառաչեց՝
Հոգնատանջ վազքով Դեպի տարանջատ մարմինը նետվեց,
Եվ տեղն
ու տեղը նա էլ սպանվեց:
Ա՜խ, գոնե միայն, միայն սպանվեր,
Սպանվեր մահով, բայց նա չսպանվեց,
Եղավ տանջամահ բռնաբարվելով
Սրբապիղծ դահճի խոշտանգումներով, Երեխաների,
սկեսուր, սկեսրայրի
Աչքերի
առջև,
-Սրանց էլ վառե՛ք, հրդեհե՛ք, այրե՛ք,-
Ոռնաց
դահիճը՝ սատանի կուռքը՝
Արնախում թուրքը:
Էլ ու՞մ
սպանեն. Կենդանի մեռե՞լ, շնչավոր
դիա՞կ,
Թե՞ լացող մեռյալ,
Այդ
չար զուլումի ականատեսը
Առանց վառվելու, առանց այրվելու
Մահը
ճաշակեց սրտով լերդացած,
Արցունքը անգամ երազանք մնաց Նրանց կիսամեռ
աչքերին սառած…
Երկինքը ինքն էլ իրեն կորցրած այլայլված մնաց;
Քրիստոսը վերում նորեն մարդացած
Իր սիրտը հեղեց արցունքով լցված:
Երկիր ու երկինք
ցնցվեց, դղրդաց
Հիսուսի ողբից երկինքը թնդաց:
Բայց անօգուտ էր
արցունքը Տիրոջ,
Ախր ի՞նչ օգուտ, ի՞նչ մխիթարանք,
Հայի արյունը, մե՛կ է, հորդում էր, Հայոց
հարսների սրբապտուղը
Սրբապղծվում
էր,
Մե՜կ
է, հայ մայրը մաշկաքերթվում էր,
Ջղաթափ հայի վերջին հույսերը մոմի պես մարում
Եվ աղոթքի պես համբարձվում էր լուռ:
Հայի արյունը մարմանդ ծորում էր՝ Ներկելով Վանը, Արաքսը
մեր որբ,
Իսկ արցունքն Աստծո՝ անձրևը հորդուն, Թափվում էր Վանա լճի փեշերում,
Որ փոխի գույնը
արնաներկ լճի, Որ հայի արդար արյունով
Գոնե Վանը չներկվի,
Բայց աստվածամերժ դիվապաշտ թուրքը
Անձրևից էլ շատ
արյուն հեղեղեց,
Ոչ միայն
ներկվեց լազուրը Վանա,
Այլ մակարդակը սուրբ Վանա լճի ,
Հայի
արյունով այնքան բարձրացրեց,
Որ Արարատի ճակատը ծածկվեց:
Մոխրացա՜նք, մեռա՜նք, կախաղան եղա՜նք, Եվ մեր
սուրբ արյամբ
Թուրք վամպիրներին
կերակուր դարձանք:
5
Ամպերի խրոխտ, շխկուն շփումով
Ոգեթափ
ձայնն էր
Երկրի
մեկ ծայրից մյուս ծայրը հասնում,
Խուլ արձագանքով
աշխարհք թնդացնում:
Մասիսն էր գոչում ու ալեկոծվում,
Հիսուսի ձայնը՝
Աշխարհով
սփռում ու արձագանքում:
Արաքսն էր երգում ողբը Հիսուսի՝
Սպանդը հայոց, Եվ արհավիրքը
հայոց աշխարհի:
Ախր ի՞նչ օգուտ, ի՞նչ մխիթարանք:
Հիսուսի լացը քանի բարձրանում Թուրք
ոճրապարտներն
Ավելի վեր
էին սրերը հանում,
Ու հայ
որբերի, մանուկ, ծերերի,
Մայրեր, հարսների ողբաձայն
լացի
Ահեղ գոռոցն
էր երկինք համբարձվում,
Սփռվում,
ելնում հայոց աշխարհում…
Ա՜խ, ողբը Աստծո թուրքին չէր ազդում:
Աստծո արցունքում խեղդեցին անհետք հավատացիալիս,
Աստծո արցունքում Աստծո զավակին նահատակեցին:
Արյան ծով դարձավ ջրվեժն արցունքի:
Ծովը՝
գերեզման՝ սուրբ եղբայրական,
Անդագաղ շիրիմ՝ ողջ ընտանեկան:
Օ՜, ոչ, գերեզման՝ համահայկական…
Գլուխ 2
Սասնա Lեռան վկայությունը
1
Հայ ժողովրդի եղերգը երգեց
Կոմիտասը սուրբ,
Իսահակյանը,
Թումանյանը մեծ,
Ու նրանց լացը երբեք չավարտվեց,
Մինչ օրս նրանց լացը չմարեց,
Հայ մեծի լեզուն երբեք չլալկվեց… Հայի բողոքին
զնդանում չկա՜,
Հայը կխոսի,
Հայը կերգի,
Աստծուն կհայցի
Հայոց սպանդի, բյուր ժողովրդի
Մահվան վրեժը մեկընդմիշտ կառնի:
Աշխարհը թող մեզ բնավ չլսի,
Թող միշտ խուլ լինի,
Թող որ եղեռնի արյան օվկյանին Վկա
չլինի,
Կույր
լինի ընդմիշտ, աչքաթափ լինի, Թող աշխարհն
անգութ թուրքապա՜շտ լինի,
Դատապաշտպանը լինի թուրքերի,
Անողոք, վայրագ, մոլեգնած դահճի,
Նեռի զավակի՝ անաստված թուրքի:
Վասնզի հայի բողոքը Աստծուն
Հասավ վերստին,
Հայի աղոթքը
Հիսուսին հասա՜վ,
Հայի հեկեկը Տիրոջը գտավ:
Ու թե կա Աստծո ահեղ դատաստան՝
Ճշգրիտ դատարան,
Արդարև ատյան, Դատապարտություն,
Ամբաստանք, տուժանք,
Էլ իմ ինչի՞ն է քո խաղը աշխարհք.
Ոչ ու փուչ աշխարհ, անարդար աշխարհ,
Դու՝ Աստվածաստե՜ղծ, Բայց
Աստվածամերժ
Նեռապաշտ աշխարհ:
Եվ տե՛ս, եղբա՛յր իմ, Սասնա սարերն են Վկայում
Տիրոջ դատական վճռին, Կանգնի՛ր իմ կողքին
և վկա եղի՛ր իմ ականջներին,
Ի՞նչ պիտի լսեմ կամ տեսնեմ գուցե,
Բայց գիտեմ, անշուշտ, գիտեմ լոկ մի բան, Որ վճիռն Աստծո եթե
ոչ դարման,
Ապա սփոփա՜նք կլինի հայի կոտրված սրտին,
Մխիթարություն, անդորր կտիրի հայոց աշխարհին՝
Հայաթափ եղած մեր հայրենիքին:
2
Ահա գետինը տագնապով ցնցվե՜ց,
Սասնա լեզվակը հողն ի վեր հանե՜ց,
Եվ լեռը Սասնա երերա՜ց,
թնդա՜ց, Մռունչ
արձակեց Կիսաքուն եղած ազդու արջի պես
Ալեհեր կուրծքը պարզեց դեպի մեզ, Աչքերը
դեպի երկի՜նք սևեռեց, Եվ անդուլ կանգնեց
Վճռաբեկ դատի դատավորի պես, Եվ ողջ հայության ոգով բղավե՜ց, Եվ
նրա ձայնից աշխարհը ցնցվեց, Ահեղ
տագնապով Թուրքիան պապանձվեց, Ու
դատախազի վճիռը լսվեց.
Լսվեց երկու բառ՝ <<Անդրշիրիմյան քաոս>>. Լոկ
երկուսն ասաց և ննջեց անխոս:
Ու գոռաց կրկին, կարծես քնի մեջ, Նրա
խուլ ձայնից հանդերձյալ դատի ամբաստանյալը՝ Դահիճներն այն բիրտ, ընկան տենդի մեջ, Պարալիչ
ընկան, ինչպես ցամաքում խլիրտը ձկան: Եվ
գոռա՜ց հսկան,
Ո՜վ ազգայնամոլ, գլխատիչ Էնվեր,
Սրբապիղծ թուրքեր, ազգեր դիվահար.
Լուծեցի՞ք հայոց հարցը սպանդով-
Լուծեցիք մորթով, սրով ու հրով,
Ազգահատությամբ, ոճրագործությամբ…
Այո՜ լուծեցիք,
Հարցը հայկական ընդմիշտ փակեցիք:
Ու փակված է ցարդ հարցն այս աշխարհում,
Բայց հարցը արդեն պատասխան դարձած,
Քամում է ձեր չոր բիբերը վերում,
Արցունք թորելով դժոխքի տաշտում:
Աչքեր են փախչում-
Հայ
մանուկների հայացքն է կախված մեղքի շղթայից:
Ականջ է փախչում- Կոմիտասների
խելահեղ ձայնն է զրնգում նորից:
Ականջ է փախչում-
Արգանդահատի հառաչն է շնչում ամեն անկյունում:
Ամեն անկյունը ականջ է լափում-
Հավիտենության
թագը գլխներին՝
Նեռ ոգիները մեռնել են հայցում:
Ո՜վ, Ջեմա՛լ, Շաքի՛ր, Բեհբութ
Ջևանշի՛ր,
Նասի՛բ ու Ֆաթա՛լ, Հասան Բե՛կ, Թալեա՛թ. Նեմեսիս աստծո համբառնած ոգով
Բնավ չավարտվեց հատուցումը ձեր,
Այժմ
ծնկել եք զնդանին ահեղ-
Չոքել է ձեր դեմ, ձեր ծնունդն անմեռ՝ Անեծք
է խորխում երեսին ձեր սև:
3
Լսի՜ր դևապետ, պատասխան տու՛ր մեզ.
Ո՞ր մեղքի համար մեր ազգը մորթվեց,
Սրից ու հրից հատվեց ու վառվեց,
Զուտ նրա համար, որ կոչվում է հա՞յ,
Կա՞մ քրիստոնյա,
Կամ թե պարզապես Աստվածածնունդ:
Ո՜չ, հայ ազգը մորթվեց,
հոշոտվեց, այրվեց
Զուտ նրա համար, որ կոչվում էր մա՛րդ,
Որ մարդ էր ծնվել,
Քանզի
գիշատիչ կենդանու համար
Ի՞նչ տարբերություն՝ ում է հոշոտում,
Կամ ու՞մ արյունն է գիշախանձ խմում:
Բայց համաձայն չե՜մ.
Կա՛ տարբերություն քո ծնած պտղի
Ու արյունալափ կենդանու միջև,
Նույնի՛սկ կենդանու:
Վասնզի ամեն գիշատչի տեսակ
Լինի շնաձուկ, կետ, հովազ, առյուծ, Վայրագ մարդակեր,
Գիշանգղ լինի, նույնիսկ
լեշակեր,
Լափում է, քերթում,
Զոհի գլուխը մարմնից պոկում, Աչքերը
հանում հատ առ հատ ուտում,
Բայց երբ կշտանու՜մ, երբ բավարարվու՜մ,
Լափն ավարտում, թողնում, գնում է,
Չի՜ փնտրում մյուսին: Մորթեցի՜ն, կերա՜ն,
Երկու միլիոն հայ կախաղան ելան,
Հայոց գյուղերը, ողջ քաղաքները
Հայաթափ եղան, Գլխահատեցի՜ն,
բնաջնջեցի՜ն,
Երկու միլիոն հայ այդպես մաղեցին:
Եվ
չկշտացան ու չհագեցան,
Սատանի աչքին իսկույն բարձրացա՜ն, Մի
համակ ազգի արին ցիր ու ցան՝
Հայաթափելով մի ողջ Հայաստան:
Գլուխ 3
Մասիս Սարի վկայությունը
1
Դղրդա՜ց, խոսե՜ց, ղողանջե՜ց, ցնցվե՜ց, Ձայն
տվեց այսպե՜ս, Եվ
նրա խոսքին
Սուրբ Արարատը արձագանք տվեց, Ճերմակ մազերը պոկվե՜ց ամպերից,
Իր իսկ սեփական ահարկու ձայնից:
Դողդոջուն ձայնը, որքան որ ուժեղ,
Նույնքան էլ թույլ էր, Քանզի
կորուստը հետ չի՜ բերվելու,
Քանզի երեկվա խեղդված մանուկը էլ չի՜ ճչալու,
Երկու միլիոնը էլ չե՜ն զարթնելու,
Չեն
գալու նորեն, կախվեցի՜ն, մեռա՜ն, Սակայն
սրբորեն,
Մեռան հայի պես, Քրիստոսի պես:
Խորհեց Մասիսս և մի պահ լռեց,
Արցունքն աչքերում կարծես թե սառեց, Ու
կանգնե՜ց դարձյալ,
Նորեն երերա՜ց Եվ
ամբողջ սրտով ոգեղեն ճչա՜ց,
-Բայց հայը մնա՜ց Ու
պիտի լինի հավետ անբեկուն,
Հայը միշտ պետք է մնա ազգապաշտ, Եվ քրիստոնյա՜,
Ու հայալեզու՜,
Արվեստաբորբո՜ք,
Աստվածաշնո՜րհ:
Թումանյանը միշտ պիտ թնդա, ցնծա, Հայ մանուկների
քաղցր շուրթերից
Հոգեբուխ բխա,
Աղոթամատյանը սուրբ Նարեկացու,
Կենաց ճանապարհ պիտի մեզ բանա,
Պիտի մեզ
շունչ տան գողթան երգերը՝ սուրբ Կոմիտասյան, Եվ
<<անլռելի զանգակատունը>> Մեծն Սևակի,
Պիտի միշտ երգի, խոսի, ղողանջի,
Ու պատարագով եռաձայն լեզվի
Հաշվեհարդարը նա պիտի լինի,
Այս կույր աշխարհի աչքերը հանի,
Համայն հայության վրեժը առնի:
Շիրազի ողբի անբեկան երգը
Չպետք է մարի,
Պիտի միշտ
ելնի,
Ու արտաբերվի,
Եվ արտասանվի,
Խլացնի ականջն անգութ ոսոխի,
Պիտի աշխարհի դեմքը խարանի, Համայն
աշխարհը պիտի համոզվի,
Որ հայը միշտ կա
Ու պիտի լինի:
2
Ա՜խ, իմ ժողովու՜րդ՝ Աստվածածնունդ,
Ես ինչպե՞ս սգամ սպանդդ, ջարդդ,
Նախճիրդ համակ…
Ա՜խ, ինչպե՞ս երգեմ,
Ինչպե՞ս ողբակցեմ,
քեզ մխիթարեմ,
Քո ցավը ինչպե՞ս, ինչպե՞ս ամոքեմ,
Իմ սրբածնունդ հայ ազգիս
վիշտը
Ինչպե՞ս փարատեմ:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Աստվածաշնորհ,
Եթե ես անգամ ելնեմ ու ոռնամ,
Վնգստամ, ցնցվեմ ու պատառոտվեմ, Քո հառաչանքը
աշխարհով սփռեմ,
Աչքիդ արցունքը աշխարհին հանեմ,
Լինեմ քո վկան, լինեմ ենթական,
Թե վրիժառու ես անգամ լինեմ,
Քո արհավիրքի, քո արյան ծովի,
Համայն աշխարհին դարձնեմ վկան,
Մե՛կ է, քո դժխեմ, դաժան տանջանքին,
Դժնյա ցավին Դեղ,
դարման չկա,
Չկա
բժշկում ու լուծում չկա. Ո՜չ,
լուծումը կա,
Այն էլ ի՜նչ լուծում,
Ի՜նչ
հաշվեհարդար…
Եվ առավ Տերը.
Ամենասուրբը
մեր ոխը առավ,
Եկել է, ահա, ժամը
վճարքի.
Հե՜յ, սու՛րբ նահատակ՝
կարմիր օրերի, Ողջեր, մեռելներ՝
և ՛ չար ,և՛ բարի,
Ահա, գոչում
եմ ի ցույց աշխարհին, Նստած
են ահա Աստծո սուրբ դատին՝
Ահեղ դատաստան ահեղ զնդանին:
3
Եվ վիշապն այն
ահավոր
Քար սառույցը կոկորդին
Ռեխն
է բացել վիթխարի,
Որ քամի ծիծը եռեփ,
Ծովը
սպիտակ արյունի, Վիշապը այն ահավոր,
Մեր
ոսկորը կոկորդին
Այնքան պիտի տառապի,
Մինչև
քամի լիովին
Կուրծքը
իր մայր սատանի:
Դժոխքն այդ չար ու արդար,
Այն գեհենը
չէր բնավ,
Որ դեռ հետո պետք է գար,
Ստեղծված էր սա ոչ մարդու,
Ոչ
էլ կենդանու համար, Այլ մարդակերպ դևերի
Այլածին
կաշվի դեմ մառ, Մի
նոր բան էր դժոխքն այս,
Արդարաոխ
սիրտ էր մի`
Եռեփ բոսոր արյունի,
Այստեղ երգերն են եփվում`
Ահասարսուռ
եղեռնի,
Այստեղ փրփուրն է հույսը՝
Ծովը
սպիտակ արյունի:
Գլուխ 4
Վանա Լճի ալեկոծությունը
1
Եվ ահա կարծես մեռյա՜լ լռություն
Իջավ աշխարհին,
Հանդարտվեց կարծես ջղերն ալեկոծ
Արարատ սարի: Այժմ հանգի՜ստ էր
և նիրհում էր լուռ,
Ինչպես հաշտվում են լեռները վիշապ
Հրաբխային հուր շատրվանից թեթևանալուց:
Քամի՜ն էր մեղմիվ
օրորում կուրծքը հայոց լեռների, Հանդարտ
էր նաև արևը Սասնա՝
Ննջու՜մ էր ոգին իր խաղաղ նիրհով՝
Ծանրացած ոգին այն ալեխռով:
Լուռ էր և՛ երկինք, և՛ աշխարհք, և՛
ամպ, Մարմինս
կարծես չէի զգում ես,
Մորթվա՜ծ էր, թաղվա՜ծ, կորա՜ծ էր կարծես,
Պապանձված, անխոս նայում
էի վե՜ր,
Եվ ապա կողքեր և ինքնամոռաց որոնում էի լեզվակը Սասնա, Խնդրանքով
հայցում, որ էլի՜ ճչա.
Լուռ էր այն հսկան, լուռ էր ամեն բան։
2
Երեկոն ահա իր հեզ ստվերով լեռները ծածկեց,
Մեղմիվ հո՜վ իջավ այդ լռության մեջ,
Սակայն մեկ րոպե այդ հովը տևեց,
Ու հովը կարծես վեր ածվեց քամու,
Խուլ քամի դարձավ,
Եվ
լսվեց, ահա՛, քամի՜ն սուրբ Վանա: Պտտվե՜ց,
պարեց սարերում Սասնա,
Քրոջ քնքշությամբ շոյե՜ց մեղմորեն գլուխը հսկա, Ու մեղմ շշնջաց ողբերգը
Վանա. - Ա ՜խ, իմ սու՜րբ մայրեր,
Իմ կույս քույրիկներ,
Մանուկներ իմ որբ,
Իմ հայալեզու պապ ու տատիկներ,
Ձեր ոգիներն ինչե՞ր են տարել, Ձեր
հեզ աչքերն ինչե՞ր են տեսել,
Ի՞նչ գերերկրային տանջանք են քաշել Մարմիննե՜րը ձեր՝
Խոշտանգվե՜լ, քերթվե՜լ,
Տանջամահ եղե՜լ:
Բայց անգամ դահճի զնդանի վրա, Թուրքի
թրի տակ,
Կախաղան
հանող պարանից կախված՝
Հա՛յ եք մնացել,
Վերջին շնչում էլ Աստծու՛ն եք հայցել,
Մնացել եք հայ, քրիստոնյա՜ հայ,
Եվ քամին այսպես երգե՜ց, արտասվե՜ց, Ամպերը
համայն արցունք դարձրեց,
Եվ մինչև Վան, Մինչև
քույր Սևան Անձրև
հեղեղեց, Արցունքի
հեղեղ, Հեղեղ
հայության՝
Ոխի հարության:
Փոթորիկ դարձավ
և ինքը քամին՝
Միաձուլվելով կույր քամիներին`
Արձակված Վանից,
Վանի փոթորկած ալեկոծ սրտից:
Եվ այժմ մեղմ չէ, լացակումած չէ,
Չի երգում այժմ, այլ մռնչու՜մ է ու գոռու՜մ է խուլ,
Շանթեր արձակում ու կույր աշխարհի դեմքն
է պատռտում, -Ո՜վ, անգու՛թ աշխարհ,
Հայանենգ աշխարհ,
Ո՞ր մեղքի
համար,
Ո՞ր սխալ վարքի,
Հայ ազգը պետք է արյուն հեղեղի,
Հայ մայրը պետք է աչքերը հանի,
Որ ականատես չլինի որդու
Մահվան
տեսիլքին, խուլ հառաչանքին,
Չարչարամահի դաժան տանջանքին…
Իմ ազգը ինչո՞վ մեղանչեց, աշխա՜րհ,
Որ պետք է հնձեն,
աղեն ու մաղեն,
Աշխարհը հայի արյունով լցնեն,
Մեր հղի կանանց պտուղը վառեն,
Հային աշխարհով ցիր ու ցան անեն…
Հային այլևս չպետք է խոցեն,
Հայոց մայրերի աչքերից արցունք Չպետք է թափվի,
Հայոց աշխարհը հայաթափ երբեք չպետք է անեն:
Էլ ներում չկա՛, հանդուրժում
չկա՛,
Չկա պարտությու՜ն, հայաթափությու՜ն…
Շատ անգամ խոցված սուրբ սիրտը հայի
Էլ երբե՜ք, երբե՜ք չպետք է խոցվի,
Սրբապիղծ թուրքի դաշույնն այլևս
Արյուն չի թափի: Աշխարհը
պիտի՜, պիտի ընդունի՛,
Աշխարհը ինքը պիտի վերստին,
Վճռաբեկ դատով
թուրք ազգին սանձի:
Աշխարհքիս վրա այլևս խուլ մարդ
Չպետք է լինի:
Կույր աչքեր երբեք չպետք է լինեն:
Չպետք է լինեն լեզուներ համր,
Ով աչքը փակի պիտի կուրանա,
Ով լեզուն լալկի պիտի համրանա,
Լեզուն
բերանում ընդմիշտ լերդանա: Ո՜վ, անգու՛թ աշխարհ,
թուրքածի՛ն աշխարհ,
Ինչու՞ միացրիր վտակնե՜ր, գետե՜ր, Միմյանց
խառնեցիր ջրերն անիծված,
Եվ ինձ ծնեցիր, Ծնեցիր
դու ինձ հե՛նց Հայաստանում՝
Այս անբախտ երկրում:
Ախ, ինչու՞,
ասա՛, պատասխան տու՛ր ինձ,
Որ շիրի՞մ դառնամ, անթաղ գերեզմա՞ն,
Թե՞ այս եղեռնի ջղաթափ վկան, Սպանդի վկան՝ իմ սուրբ հայության:
Դու նույնպես եղար եղեռնի վկան,
Դու նույնպես տեսար, նույնպես լսեցիր,
Բայց անխի՜ղճ աշխարհ, ինչու՞ լռեցիր:
Մի՞թե չտեսար տեսածս վայրի,
Արյան հեղեղը անպաշտպան հայի,
Մի՞թե աչքերդ կու՜յր էին այնժամ, Երբ նորածնի
փխրուն ականջում
Օրորոցային երգի փոխարեն
Մոր մահվան կոծը արմատապնդվեց,
Ու օրորոցը արյունո՜վ թաղվեց,
Կաթի փոխարեն արյուն տվեցին, Անմեղ
մանկանը արյամբ խեղդեցին:
Մի՞թե չտեսար կամ չլսեցիր.
Լսեցի՜ր, տեսա՜ր, թուրքի դաշույնը, վահանը դարձա՜ր.
Օ՜, անգու՛թ աշխարհ, սևերե՜ս եղար:
3
Բնությու՛ն, ինչո՞ւ թուրքին ծնեցիր,
Բնությու՛ն, ինչու՞ թուրքն աշխարհ եկավ:
Դու՛, որ պատկերն ես արարչագործության,
Պետք
է պահեիր պատկերդ անխախտ,
Բայց քո ծնածը պղծեց պատկերն Իր
իսկ ծնողա՜ց…
Սակայն աշխարհում՝ այս երկրի վրա,
Ամեն տեսակ բան, ամեն երևույթ
Գոնե մեկ անգամ կարող է գայթել, Եվ բնությունն էլ բացառություն
չէ,
Ինչպես տեսնու՜մ ենք, նա էլ սխալվեց,
Որ ձեզ պես վիժվածք լույս աշխարհ բերեց:
Ախ, ինչպե՞ս կոչեմ, ի՞նչ անուն տամ ձեզ
Նեռի զավակներ, արնախում թուրքեր:
Եվ, այժմ ժամն է՝ հատուցեք օձե՜ր,
Ես գիտե՜մ՝ հիմա թե հնար լինի, Կարիճի նման
դուք ձեզ կխայթեք,
Որ ալ կրակից ազատվեք, պրծնեք:
Օ՜, դա չի օգնի, իրատես եղեք,
Դուք Քրիստոսից չեք փրկվի երբեք,
Դուք պետք է ոռնա՜ք, դուք պետք է գոռա՜ք,
Ու ձեր արժանի պատիժը
Պիտի, պիտի ստանաք:
Հայի սուրբ
արյան արնահետքը
Կմնա դաջված, գամված անբեկան,
Ձեր ազգակործան ձեռքերին դաժան:
Ու արյան հետքը, էրիթրոցիտը
Պետք է բորբոքվի, այրի ու ձուլի, Անգամ
ձեր ձեռքի հետքը չթողնի:
Ձեր աղաղակը, հառաչանքը ձեր
Պիտ արձագանքի Մասիսն ալեհեր,
Պիտ արձագանքեն սուրբ Սասնա սարեր՝ Հրահրելով
լեռները հուրհեր,
Ու լավան ժայթքի պոռթկումով ժայռի,
Կրակափրփուր
գետերում խեղդի ու դժոխք տանի,
Ներկայում դեռ ողջ՝
Ձեր
մարդադժխեմ հետևորդներին,
Որ հանկարծ մի նոր զուլում
Չբախվի հայ ժողովրդին:
Ու նոր հոլոքոստ չկախվի Այս
խուլ աշխարհի գլխին:
Եվ Վանի քամին` Մրրիկն
այն ահեղ, ուժասպառ մարեց՝
Խեղդելով ցավն իր ափերի մեջ:
Գլուխ 5
Վերջերգանք
1
Օ՜, իմ որբ Վանա, Լեռներ իմ Սասնա, Արարատ
իմ սուրբ, իմ չքնաղ Արաքս:
Չգիտեմ, իրավ, ես
ձե՞զ ցավակցեմ,
Թե՞ ցավակցություն
ձեզանից հայցեմ: Ա՜խ,
Հա՛յք իմ անբախտ,
Քանի՞
անգամ ես եղել ողջամահ,
Քանի՞ անգամ ես մահդ երազել
Խաչված գլխի
վայր,
Մեկ անգամ
չէ,
Որ կուրծքն էլ Մասիսի Թմբուկ
են սարքել
Կռվին
ազդարար,
Ո՞ր մեկը
հիշեմ, ո՞րը մոռանամ,
Ո՞ր ցավից ընկած քեզնից սիրտ բանամ,
Ո՞ր ցավի համար իմ սիրտը տամ քեզ,
Ո՞ր մի ցավի դեմ վերքդ դարմանեմ.
Իմ Վան, իմ Արաքս,
Բանտարկված իմ Կարս, Կիլիկիո, Անի, Հայք իմ գեղանի,
Որի՞ցդ խնդրեմ վշտիս սպեղանի,
Որի՞դ փարատեմ երգովս ողբի…
2
Թող ների Աստված,
Բայց
սպանելուց,
Տանջելուց
անգամ
Պետք է գեթ մի քիչ լինել ողորմած.
Բայց ողորմելիս ու՞մ պիտ ողորմի,
Նրա՞ն, ով մարդ է Աստծուծ
օրհնված,
Նրա՞ն, ով սուրբ է իր դարից ծնված.
Ողորմելիներ՝ դուք արյունաքաղց, Բազում
անգամներ ապացուցեցիք
Ձեր ուժը չարյաց,
Բազում անգամներ մանուկ մորթեցիք՝
Դեռ լույս չտեսած:
Ձեր չար օրերում՝
Հազար
ու միլիոն մանուկ վառեցիք, Հազար ու միլիոն տուն ու ընտանիք ցցի հանեցիք.
Ես համաձայն եմ, ապացուցեցիք:
Հայի արգանդը հանեցիք, տեսանք:
Տեսանք, լսեցինք:
Չարչարամահի ցավը
զգացինք: Դուք՝
բարբարոսներ,
Ձեր ճիվաղային ընդունակության
Չափ ու սահմանը ապացուցեցիք, Ապացուցեցիք,
Մենք՝ համոզվեցինք, Բավարարվեցի՞ք. Այժմ
մեր հերթն է,
Սակայն հայորդին, հայ զավակը քաջ,
Երբեք ու երբեք,
Լսու՞մ եք՝ Երբեք
նա չի՛ դիվանա,
Պե՞տք
է՝ կսպանի,
Պե՛տք է՝ կմխա,
Կայրի, կթնդա,
Ինչքան որ թուրքը կվայրագանա,
Այնպես էլ հայը պատասխան կտա,
Ու եթե անգամ հարկ լինի, Գիտե՜ք՝
հայ կինը նույնպես Կգա,
կտոկա ու կռիվ կտա,
Հայ քաջաբարո ռազմիկը թուրքին
Արժանի ցավը, հարվածը կտա:
Նա կռիվ կտա, բայց չի նենգանա,
Ծեր ու մանուկի, կին ու բարուրի,
Սրի
ու հրի, ոտքի տակ չի տա,
Սրբարյուն հայը միշտ մարդ կմնա,
Լսու՞մ ես, Թալեա՛թ,
Նա մարդ կմնա, Լսու՞մ
ես Էնվե՛ր,
Անգութ գազաններ՝
Անբարիշտ
թուրքեր:
3
Հայը վեհանձն է, աննենգ, անխարդախ,
Մի
կտոր հացով նա բավարարվու՜մ,
Ուրիշի հացին նա աչք չի գցու՜մ,
Արդար ավյունով իր արտը հերկում,
Եվ սրբաբարո իր կյանքը ապրում, Բայց
երբ մեզ շորթում, մեր հողն են գավթում,
Հայ հղի կանանց ու մանուկներին ցցի են հանում,
Դաշույնն են քաշում նորածնին մորթում,
Այդժամ հայորդին ոտքի է կանգնում,
Հայի սուրբ ոգին ցնցվու՜մ է, ելնու՜մ,
Սրով ու թրով, ալ յաթաղանով,
Ու նույնիսկ անզեն,
Անզեն ձեռքերով Դահճի
աչքերը պոկում է, վառում,
Բնահա՜ն անում…
Ու թե վերստին, թուրքը կփորձի Դավ
դնել նորեն,
Մասիսս վկա՜. Հայ
ծանրաբարո դյուցազնի զարկով՝ Ոսոխը պիտի մեր առջև ծնկի,
Ողբա՜, մեղա՛ գա,
Եվ Թուրքիան համակ պիտի խոնարհվի, Ու
հայոց ազգից քավությու՜ն խնդրի…
Հայը իր հողը թուրքին չի զիջի,
Հայը իր լեզուն չի կտրի երբե՜ք հայոց բերանից,
Աստվածաշունչը ղուրան չի դառնա… Թույլ չենք
տա, եղբա՛յր,
Թույլ չենք տա երբե՜ք,
Ու թե հարկ լինի՞, իմացի՛ր, եղբայր՝ Զենք
պիտի առնենք, Հայքը պաշտպանենք:
Իսկ եթե խոսքով, ապա չենք լռի,
կխոսենք, կասենք, ամենքից բարձր,
Ամենքից էլ շա՜տ պիտի բղավենք,
Ու մեր պահանջն՝
Աշխարհի աչքում պիտի կնիքենք: Ո՜վ, եղբա՛յր, լսի՛ր.
Նախավկան են սրանք հայության,
Իսկ մենք վկան ենք սրանց արթմնության… Օ՜,
գնա, եղբա՛յր, գնա Նաիրի երկիրը չափի՛ր,
Երգի այն երգը, որ Վանը երգեց,
Վճիռը պատմիր
սուրբ դատաստանի,
Որը կդառնա ցավի սպեղանի մեր մաշված ազգին,
Սփոփա՜նք հային, Ճառագիր
լեզվով հայոց լեռների,
Հայոց լեռների խոսքը տարածի՛ր Հայոց
աշխարհում…
Սասնա լեզվակը այժմ դու էս, դու՜,
Գնա
և ճչա՛, գոռա՛ ահարկու:
Մասիսն ես այժմ, Արաքսն ու Վանն ես,
Այժմ դու պետք է ոգեղեն ճչաս, Ղողանջե՜ս,
ցնցվե՜ս ու արտաձայնե՜ս Այնպե՜ս
ահարկու և այնպե՜ս ազդու,
Որ վճիռն Աստծո, փառքն անկոտրում,
Տեղ գտնի ամեն մարդու ականջում:
4
Ո՜վ, հայկազու՛ն իմ սեգ եղբայր,
Հայկի բազու՛կ, նե՛տ ու նիզա՛կ,
Մասիս սարի Մասիս զավա՛կ, Վիշտը
ազգիդ օվկիանոս է խորահատակ,
Իսկ դու՝ սպունգ ծովաբնակ,
Պետք է քամես հիմնահատակ՝ Չորացնելով
ամեն վտակ…
Քո հայրենին Սասունն է դեռ,
Ու մայրենին՝
Արա՜քսն անմեռ,
Անմեռ պետք է լինես և դու,
Անդրանիկի ոգով ազդու…
Անդրանիկն
էր, որը ելավ, ոտքի կանգնեց,
Հայ քաջերին միավորեց,
Զենքով զինեց ու զրահով,
Զինեց
հայ ոգով,
Եվ դեպի Վանը սլացավ զորքով:
Քաջ Անդրանիկի ոգին
երերաց,
Ցնորվեց, ցնծաց, սասանվեց, գոռաց,
Եվ ահեղագոչ նրա գոռոցը
Երկիր ու երկինք, աշխարհք թնդացրեց,
Հային զարթնեցրեց,
Կյանքի,
պայքարի սուրբ կռվին մղեց,
Ու ընկած հայի վիրավոր ոգին՝
Նրա խուլ ձայնից, ահեղ հարվածից,
Կյանք առավ նորե՜ն,
Շունչ
առավ, զինվեց, կռվեց սրբորեն,
Ոգեշնչանքի երգերը երգեց,
Խոսեց հայերեն, ճչաց հայի պես,
Կանգնեց անբեկան Արարատի պես,
Եվ
Անդրանիկը՝ զորավարը քաջ,
Իր անհաղթ ուժով սլացավ առաջ Դեպի իր սիրտը՝ Վանը թուրքատանջ:
Հայ քաջի սուրը փայլատակու՜մ էր,
Հայորդու ոգին թռնում, գնում էր,
Դահճի երեսը պատառոտելու, մասնահատելու
Խրոխտ մոլուցքը ջղաձգվում էր… Ամեն
մի մորթվող հայի արյունը
Քաջ Անդրանիկի սրտու՜մ էր թափվում,
Կաթ – կաթ գոյանում, ջղաթափ
անում,
Ու պիտի պատռեր, ու պիտի պոռթկար,
Ու ժայթքեր, հորդեր՝
Գահավիժելով սեգ սրտից վարար:
Եվ պատռե՜ց, պոռթկա՜ց սիրտը զորավոր,
Դյուցազնի սիրտը արնաքամ եղավ,
Բայց նրա ոգին երբե՛ք չմեռավ, Ո՜չ, նրա ոգին
բարձրացավ, ելավ,
Վրեժխնդրության խարիսխը եղավ,
Ու թուրքի մահը, սարսուռը դարձավ,
Դահճի ճակատին նրա զարկն իջավ…
Վանում էր արդեն քաջ Անդրանիկը
Իր սակավ զորքով: Սակայն
հզոր էր, հայկազուն ոգով,
Ու
այսպես նվազ մարդաքանակով
Հայորդին կռվեց
Սասնա Դավիթի հաղթական ուժով:
Իր ոգեղ զորքով երդվեց Մասիսով,
Որ վերջին հողն էլ
Հետ պիտի բերե վերջին արյունով: Ա՜խ,
նրա սրտին թե դանակ տային,
Մեկ կաթիլ արյուն անգամ չէր թափվի:
Եվ ինչպե՞ս թափվեր պատռված սրտից,
Արնաքամ, վհատ, սրբարյուն սրտից, Բայց
նրա սրտում արյան փոխարեն
Ավյունն էր եռում՝ Սասնա ավյունը,
Որը չէր կարող սպառել նույնիսկ
Թուրքի դաշույնը:
Խոստացա՜վ,
երդվե՜ց,
Ու արդարության դրոշմը խփեց,
Քաջի պայքարով մաքառեց, կռվեց,
Դահճի գլուխը արեց երկու կես՝
Առյուծ Մհերի առյուծ որդու պես, Բացելով փակված
փրկության դռնե՜ր, Բարձունքնե՜ր,
վիհե՜ր, դարպասնե՜ր բացեց,
Բայց նրա դիմաց սուրբ Վանը փակվեց,
Ու Վանը նորից արյամբ հեղեղվեց:
Դյուցազունների արյունն էլ քամվեց, Սակայն
Մասիսս, Վանս չբերվեց:
Հայոց աշխարհից երես դարձրեց ամբողջ
աշխարհը,
Բայց մարդ մնար գեթ, ուղղափառ ռուսը,
Թուրքին զինակից չլիներ ցարը,
Ոխակալ ու նենգ ցար Նիկոլայը:
5
Այժմ անեծքիս երգն է ղողանջում,
Անեծքս միայն թուրքին չեմ ուղում,
Թուրքը միշտ թուրք է ու թուրք կմնա,
Բայց միայն թուրքին քննադատելով՝ Ես
լուռ չեմ մնա:
Անիծում եմ ձեզ՝ հրեա մասոններ,
Սիոնիստ թուրքե՛ր,
Գերման մասոննե՛ր, Բոլշևիկ
ռուսնե՛ր,
Համակ սոցինտե՛ռ:
Անիծում եմ
ձեզ,
Հայհոյում եմ ձեզ,
Թքեմ ձեր դաժան, պիղծ աչքերի մեջ,
Արնաշուրթ ու ժանտ, նեռ աչքերի մեջ,
Եվ արդարության կնիքը դաջեմ
Ձեր ազգակործան՝ ալ ձեռքերի մեջ:
Ձեռքերը քի՜չ է, Հայի
կնիքը ձեր քար ճակատին
Պիտի դրոշմեմ, Որ պիտի կիզե ձեզ
հիմնահատակ,
Մինչև որ ածուխ ու մոխիր դառնաք,
Անշիրիմ հայոց խնկի տեղ ծխաք
Ու դեպի դժոխք համբարձվեք, գնաք:
6
Հայ քաջի ոգին աշխարհը տեսավ,
Հայոց սրերի հարվածի ձայնը
Աշխարհը լսեց, լսեց ու տեսավ,
Բայց թուրքի ջարդին, սպանդին հայոց
Նա վկա չեղավ:
Կուրացավ, խլվեց,
Հայի հեկեկը, ողբը չլսեց:
Հոգ չէ՜, չլսեց, նեռը իրենց հետ,
Թող լիներ նա կու՜յր, համաձայն եմ ես,
Խու՜լ լիներ, հա՛մր, համաձայն եմ ես,
Չլիներ վկան, ես՝ համաձայն եմ,
Բայց օժանդակել, նպաստել, օգնել,
Աջակցել դահճին, եղեռնագործել,
Նիզակակիցը լինել թուրքերի, Քա՜վ
լիցի, ես ձեզ երբեք չեմ ների,
Չե՜մ ների, աշխա՛րհ, բնավ չես ներվի:
Ա՜խ, հայից շրջվե՜ց ամբողջ
աշխարհը, Ամբողջ
աշխարհը ուրացավ հային:
Եվ
անցավ ամբողջ մի հարյուր տարի,
Համակ դար անցավ, ողջ հարյուրամյակ,
Եվ
օրացու՜յցը շրջեց մեկ դարը,
Սակայն, դեռ կու՜յր է, լու՜ռ է աշխարհը, Գլու՜խը
քարը.
Նրանց էլ, անշուշտ, բաժին կհասնի
Ահե՛ղ դատաստան՝ երկնային դատը:
ՎԵՐՋԱԲԱՆ
Պոեմի նախապատմությունը:
Հայոց ցեղասպանության թեման բոլորիս սեփական ցավն է, ես էլ, որպես հայ մարդ և սկսնակ գրող, ցանկություն ունեի որևէ գործ գրել այդ թեմայով: Մոտավորապես չորս տարի առաջ փորձեցի պոեմ գրել, ջանացի, բայց ոչինչ չստացվեց, թերևս պատրաստ չէի ստանձնել նման պատասխանատու
առաքելություն:
Անցավ մոտավոր մեկ տարի, սկսեցի կրկին գրել և ահա ձեր դատին հանձնեցի ինձ համար
ամենակարևոր աշխատանքը՝ բոլոր ստեղծագործություններիս մեջ:
Ես մեծ հարգանք եմ տածում այն բոլոր գրողների նկատմամբ,
ովքեր որևէ գործ են գրել այդ թեմայով, բայց երբեք չեմ կիսել ոմանց գաղափարախոսությունը՝ մեղադրանքը առ Աստված, թե Աստված կույր էր, երբ կոտորում էին մեզ, թե Աստված խուլ էր, և այլն, և այլն: Ես փորձել եմ ջարդել այդ կարծրատիպը, քանզի Աստված
ո՛չ խուլ է, ո՛չ կույր է, և ոչ էլ անտարբեր…
Աստված երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ կարող է միջամտել մեր բոլոր գործողություններին,
սակայն դրանով կոտնահարի իր արարածի ազատ կամքը, որը մեզ տրված է գործադրելու: Մարդն ինքը պետք է կամք դրսևորի և վերափոխվի և դա չպիտի լինի արտաքին, այս դեպքում Աստծո պարտադրանքով։ Այլապես ամբողջ պատմությունը փրկագործության սնիմաստ է դառնում: Յուրաքանչույրս կանգնելու ենք Աստծո առջև և պատասխան ենք տալու մեր գործերի համար: Սա է քրիստոնեության
հիմնական ուսմունքը, որը երկու հազարամյակ սովորեցնում է մեզ՝ Հայ Առաքելական Եկեղեցին: Մեր ժողովուրդը, անցնելով եղեռնի և դարերի թոհ ու բոհի միջով, չի՛ ուրացել իր Աստծուն, չի՛ հավատազրկվել, բայց շա՜տ ցավալի է, որ այսօր երբ խաղաղություն է, ուրանում է Աստծուն: Այ սա է հիմնական ասելիքս, որը արտահայտել եմ իմ համեստ պոեմի միջոցով՝ քաջ գիտակցելով,
որ ցավոք հասարակության զգալի մասը չի կիսելու իմ գաղափարը… Պոեմում մեղադրում
եմ բոլոր նրանց, ովքեր կարող էին, բայց ձեռք չեն մեկնել իմ ազգին, թեպետ այդ մասին
արդեն շատ գրողներ են խոսել, բայցևայնպես ես փորձեցի ի՛մ սերնդի կամարտահայտությունը
փոխանցել: Իսկ վերջում հիմնական սեպը մխրճեցի ո՛չ միայն Հայոց, այլ նաև հրեա ժողովրդի
նկատմամբ իրականացված հոլոքոստի զարկերակի մեջ՝ ազդակ ուղարկելով նաև միջազգային հանրությանը,
որ հայ բանաստեղծը (անկախ ամեն ինչից) տարված չէ միայն սեփական ազգի ցավով: Եղեռնագործության
արհավիրքը համամարդկային ողբերգություն է: Իսկ ամենավերջում՝ այս ազդակը չլսողներին,
շարունակ ականջները կոծկողներին պարզապես թողեցի Աստծո կամքին՝ ապավինելով Աստծո զորությանը
և գալիք դատաստանին: Խմբագիրներ՝
Էմմա Միքայելյան, Անի Վիրաբյան:
Խորին երախտագիտությունս՝ ընթերցանության համար. Ամբողջովին
Ձեր՝ Թաթուլ Գարենց
Комментариев нет:
Отправить комментарий