Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն
իր
մոտ։
Երեք
զինվորներ
գալիս,
առևանգում
են
աղջկան։
Մի
հովիվ
տեսնելով
այդ,
հետևում
է
նրանց։
Գիշերը,
երբ
զինվորները
քնում
են,
հովիվն
սպանում
է
նրանց
և
աղջկան
նորից
հետ
բերում։
Լենկ
Թեմուրը
կատաղած
հարձակվում
է
բերդում
ամրացած
հայերի
վրա։
Մի
պառավի
մատնությամբ
նա
կտրում
է
բերդի
ջուրը
և
նոր
միայն
հաղթում
հայերին։
Տեսնելով
այդ,
աղջիկը
պարսպից
գետն
է
նետում
իրեն։
Դրանից
հետո
բերդի
անունը
դնում
են
Աղջկա
Բերդ:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը
թրծված
կավե
խողովակով
նախ
լցվել
է
մի
փոքրիկ
ավազանի
մեջ,
իսկ
այնտեղից
մի
այլ
խողովակով
թափվել
մեծ
ջրամբարը։
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև
լավ
է
պահպանվել
նրա
ամբողջականությունը։
Ամրոցի
և
ավերակ
բաղնիքի
մասին
ժողովրդի
մեջ
մի
ավանդություն
է
մնացել։
Ասում
են,
եղել
է
մի
գեղեցիկ
աղջիկ,
որն
ունեցել
է
իր
զորքը։
Շատ
իշխաններ
հրապուրվելով
նրա
գեղեցկությամբ
ցանկացել
են
ամուսնանալ,
բայց
նա
մերժել
է
բոլորին։
Երբ
ոչ
մի
կերպ
չեն
կարողացել
համոզել,
ցանկացել
են
ուժով
տիրել։
Իշխանուհին
հավաքելով
իր
տիրապետության
տակ
գտնվող
մարդկանց,
կառուցում
է
ամրոցը
և
իր
զորքով
պատսպարվում
այնտեղ։
Աղջկա
համառությունն
ու
քաջագործությունները
ավելի
են
գրգռում
իշխան
Մանթաշին
և
Աղջկաբերդի
դիմաց
կառուցում
է
Մանթաշաբերդը
և
հաճախակի
հարձակումներ
գործում
Աղջկաբերդի
վրա։
Դրանք
բոլորն
էլ
անհաջողությամբ
են
վերջանում,
միշտ
հաղթում
է
աղջիկը։
Մի
անգամ
էլ
նա
զորքը
ուղարկում
է
-Կալայ
վրա։
Կռվում
նորից
հաղթում
է
աղջկա
զորքը։
Դրանից
հետո
Մանթաշը
հաշտություն
է
խնդրում։
Նրանք
պայմանավորվում
են
որ
յուրաքանչյուրը
մնա
իր
ամրոցում,
բայց
ի
նշան
բարեկամության
Աղստև
գետի
ափին
(այժմյան
Համամի
ճալայում)
կառուցում
են
վերը
նշված
բաղնիքը։
Դուք ունեք մի մեծ օրագիրը. Կան մրցանակակիր մրցույթներ շրջանում բլոգեր կայքերից. Դուք կարող եք միանալ այս մրցույթը շահել Ձեր բլոգում եւ բարձրացնել ձեր այցելուների երթեւեկությունը. Դուք բախտավոր պետք է գնահատվեն առանձին յուրաքանչյուր կատեգորիայում.
ОтветитьУдалитьՄիացիր հիմա! Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ մեր կայքում.
Web: http://www.bloggercontest.com
Փոստ: contact@bloggercontest.com
PBX: +540361033915