суббота, 4 июня 2016 г.
Դիլիջան Գեղեցիկ է աննման ու գովելի, Մաքուր օդը, քո պաղ ջրերդ հայելի, Զով սարերով, անտառներով ծաղկազարդ, Աշխարհի մեջ դրախտ ես իմ Դիլիջան: Թող որ բացվի առավոտը քո երգով, Այգիներդ լցվեն ծաղկանց բուրմունքով, Ծաղկել ես դու, դարձել ես դու մի բուրաստան, Դու իմ չքնաղ կանաչագեղ Դիլիջան: Գեղեցիկ են քո ծառերը անտառում, Ծաղիկներդ բացված ալվան դաշտերում, Քո երեկոները քնքուշ կապուտակ, Իմ օրորան փառք ու պարծանք Դիլիջան: Գեղեցիկ է բնությունդ աննման, Մաքուր օդդ, պաղ ջրերդ անաղարտ, Ով գալիս է հիանում է քեզնով, Մեր հմայիչ ու գովելի Դիլիջան: Հեղինակ Ձե'ր Վաչե Գրիգորյան:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий