> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 23 февраля 2016 г.

ՆՈՐԱՍՏԵՂԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


ՆՈՐԱՍՏԵՂԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Դիլիջանի քաղաքապետարանում բացվում է զբոսաշրջության բաժին: Այն անվանվում է «Dilijan tour Travell» : Այն նաև ունի իր ֆեյսբուքյան խումբը: Խմբի նպատակն է նպաստել Դիլիջանում զբոսաշրջության համաչափ զարգացմանը: Խումբը այսօր «Մաշա» սրճարանում ունեցավ իր առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպման սկզբում խմբի համակարգող Վ. Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց ընդանուր ծրագրերը, դերային վարժության միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Մշակվեց ներխմբային աշխատանքային կանոններ, հանգամանալից խոսվեց առաջիկա գործողությունների, տուրերի, միջոցառումների կազմակերպման մասին: Որոշվեց հետագա հանդիպումների օրերը: Քննարկումները շարունակվելու են նաև օնլայն հարթակում: 2 տարի խումբը իրականացրել է «Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս» պատմա-մշակութային էքսկուրսիոն ծրագիրը Հայաստանի մի քանի քաղաքներում: Առաջիկայում վերը նշված ծրագիրը նախատեսվում է Դիլիջան այցելող զբոսաշրջիկների համար` Դիլիջանում և այս դեպքում արդեն Տավուշի մարզի պատմա-մշակութային վայրերով, անտառներով և այլն...: «Dilijan tour Travell» նորաստեղծ խումբը պատրաստվում է առաջին ներկայանալի սեմինար-քննարկմանը` Դիլիջանի քաղաքապետարանում.- Անելիքներ, ասելիքներ շատ կան,խմբում կլինեն գիդեր բայց ծրագրերի մասին կխոսվի ընթացքում,- նշեցին խմբի աշխատակիցները: Միայն կասեմ, որ խումբը ընդլայնվելու միտում ունի: Տեղեկատվությունը ` «Dilijan tour Travell» զբոսաշրջային խումբ:

Комментариев нет:

Отправить комментарий