> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 25 января 2016 г.

                                               Իմ Երազների հետքերով:



                                               Իմ Երազների հետքերով:

Իմ երազների հետքերով, հաստատուն, վստահ քայլերով գալիս եմ դեպի քեզ իմ վաղեմի երազանք:
Գալիսեմ լուսաբացին, առավոտ կանուխ, լույսով որ չմոլորվեմ:
Այս կարգախոսով մեկնարկեց դիլիջանցի 33-ամյա երգիչ,ինչպես ինքն է իրեն անվանում՝«Արեգունյան արքունիքի պալատական» Վաչե Գրիգորյանի «Իմ լուսաբացի 33 ակնթարթները» խորագրով մենահամերգը: Այն  կայացավ հունվարի 20-ին,Դիլիջանի «Մաշա» մանկական կարաոկե սրճարանում: Համերգը սկսվեց Ալլա Լևոնյանի բարև ստեղծագործությունով, այնուհետև  հնչեցին Վ. Գրիգորյանի  հեղինակային երգ-երաժշտությունը,աշուղական և ժողովրդական երգեր,ցուցադրվեց Վաչեի բեմական,  հասարակական գործունեության մասին պատմող սլայդ:
Վ. Գրիգորյանը մանկուց տեսողության խնդիր ունի, սակայն ապրում է ստեղծագործական եւ հասարակական ակտիվ կյանքով: 2016թվականը կարեւոր է Վաչեի  համար, քանի  որ  լրանում է նրա բեմական գործունեության 15 տարին:
Աշուղական, ժողովուրդական, և հեղինակային երգերը հաջորդում էին միմիյանց հանդիսատեսին տանելով Դիլիջանի գեղատեսիլ բնությամբ, և Վաչե Գրիգորյանի վառ, ու լուսավոր երազների հետքերով:
Երեկոն նշանավորվեց նոր երգերի պրեմիերաներով, Վաչեն այդ օրը առաջին անգամ կատարեց նաև ռուսերեն, և իսպաներեն կատարումներ:
Վաչեն համերգին Երիտասարդ Ենտուզյազմներ խմբի կողմից ստացավ ամենա Լուսավոր մարդ անվանակարգում պատվոգիր:
Վաչեի մենահամերգի ընթացքում  թևածում էր ջերմության, անմիջականության, անկեղծության ոգին: Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանն ասաց. «Վաչեն արդեն կայացած, գրագետ երգիչ է, նրա երգերը ճաշակով,  յուրահատուկ են»:
Մենահամերգին ներկա  Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն աջակցության եւ բարեմաղթանքի խոսք հղեց. «Հարգելի Վաչե, միշտ կողքիդ ենք, բոլոր հարցերով պատրաստ ենք օգնելու:  Քեզ ՝ հաջողություններ, մեծ բեմեր»:
Վաչե Գրիգորյանը   շնորհակալություն հայտնեց  ներկաներին,  մանկական կարաոկե սրճարանի տնօրինությանը՝ Մանուկյան քույրերին, ովքեր անշահախնդիր կազմակերպել էին  համերգը:
Dilijanews.blogspot.com, Դիլիջան:


Комментариев нет:

Отправить комментарий