Բարև սիրելի ընթերցող և թերթի խմբագրություն:
Այս նամակը գրում եմ հավատի գրչով: Ճանապարհին գուցե տողերս պատվեն սառույցով: Սակայն, եթե կարդում ես նամակս, ուրեմն արևը չի հալեցրել այն:
Մեջբերում ը, success.amկայքի
http://success.am/2011/12/31/նամակ-ձմեռ-պապին-2/: հեղինակ Ալլա լույս:
Բարի գալուստ 2016 թվական. Ահա պատմություն կդառնա 2015 թվականը իր էջերում կանթեղի մեր անցած ճանապարհները և մերկատարած լավ և վատ ակնթարթները, աշխատանքները: Նոր տարին մանկության, հույսի, երազանքների, հրաշքների իրականացման տոն է:
Ամեն տարեմուտ անցած ամանորյա օրերի հիշողությունն է, որը պարուրում է մեզ նորանոր երազներով: Այդ հիշողությունները մեզ համար այնքան թանկ են, որքան գալիք երջանկության սպասումները:
Նախքան ավանդական շնորհավորանքներին և բարեմաղթանքներին անցնելը, ուզում եմ Ձեր հետ կիսվել իմ ամանորյա հիշողություններով:
Դեռ իմ մանկության տարիներից, մեր տանը եղևնին զարդարելը, և ամանորին պատրաստվելը մեծ տոն է:
Մենք ընտանիքով էինք զարդարում եղևնին, ու ես վառելով եղևնու գունագեղ լույսերը, եղևնու փայլով հմայված սկսում էի երգել:
Սիրում էի անջատել տան բոլոր լույսերը, և տոնածառի շողշողացող գունագեղ փայլով պարուրված նայում էի, եղևնուն, ինձ համար եղևնին յուրահատուկ խորհուրդ ունի:
Ես զրուցում էի կանաչ, փայլփլուն շղթաներով, լույսերով պճնված գեղեցկուհու հետ:
Նա ասես ինձ պատմում է իր հին պատմությունը, երգում էր իր պապերի երգը:
Իսկ երբ ՝Ե՛ս սկսում եմ երգել նրա հետ փայլփլացող լույսերի, խաղալիքների հետևից սկսում է համեստաբար ժպտալ, և կարծես կենդանի համերգ լինի:
Եղևնին լուռ, և խորհրդավոր լսում էր երգս, և ունկընդիրն է ՝իմ անկեղծ զրույցների:
Այն երկար կշարունակվեր, եթե մայրս չգար, և չվառեր տան լույսերը:
Ասածս գուց է տարորինակ հնչի, բայց Ես մինչև հիմա հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա, և ամանորի գիշերը գալու է, և ամեն անգամ մի յուրահատուկ սպասումով եմ սպասում տարեմուտի հրաշքին:
Իմ մեջ ամանորյա տրամադրությունը պահպանվում է, ամբողջ տարին, և մանկությունս խառնելով այսօրվան ստեղծում եմ ներդաշնակություն:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր ընթեռցողների, իմ գործընկերների, համագործակցող կազմակերպությունների բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:
Ուզում եմ որ մեր մայրերը ապրեն երկար ու երջանիկ, չունենան ոչմի հարազատի, զավակի կորուստ:
Ապրեք առողջ և Ձեր կյանքի 2016 ակնթարթները լցվեն սիրով, քնքշությամբ:
Ունենաք բազում վերելքներ, հաջողություններ:
Իսկ Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ աշխարհին խաղաղություն, ներդաշնակություն բերի, որ մարդիկ միշտ ժպտան:
Քանի որ երկրի վրա լավն ու բարին շնչահեղձ են լինում չարության բաժակում: Իսկ այդ բաժակն անընդհատ մեծացնում է իր ծավալը: Ես ուզում եմ, որ մարդկանց հաղթանակների փայլով վառվեն տոնածառի լույսերը: Այնպես արա, որ մարդիկ գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը՝ ինչպես երկիրը և պտտվեն նրա շուրջը: Թող տարին մարդկանց համար լինի 365 հնարավորությունների ուղի:
Այս ամանորի գիշերը քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով բուժիր աշխարհի վերքերը: Դու գիտե՞ս, թե արցունքները որքան են դառնացնում աշխարհը: Ուստի աշխարհի բոլոր արցունքները դարձրու ժպտացող ծաղիկներ:
Թող երկրի վրա ապրելը տոն լինի: Եթե ամպերին հարցնենք, թե ինչպե՞ս է երկինքը՝ նրանք կարտասվեն, իսկ թե նույնը հարցնենք արևին՝ նա կժպտա: Ուստի տուր մարդկանց այդ մեծագույն շնորհը՝ լավատեսությունը: Այնպես արա, որ կյանքի ջերմությամբ հալվեն մարդկանց սրտերի սառույցները:
Մեր երկրի վրա երջանիկ պահերը շատ արագ են անցնում: Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները:
Թող հեռվում դրախտ փնտրելու փոխարեն մարդիկ կարողանան այն կառուցել իրենց ներսում:
Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի՝ «Փոքրիկ իշխանի» երազած աշխարհը:
Շնորհավոր նոր տարի, և Սուրբ ծնունդ:
Սիրով, ջերմագին մաղթանքներով ՝Ձեր Վաչե Գրիգորյան:
Dilijanews.blogspot.com:
Комментариев нет:
Отправить комментарий