Երգող մանկություն:Նրա ընտանիքում երգել են տատիկը, մորաքույրը,
երաժշտության հետ սերտ կապված են կրտսեր մորաքույրը, քեռին, հորեղբայրները , իսկ մայրը
պարում էր և կատարում ձեռքի հրաշալի ասեղնագործություններ, փայլուն տիրապետում էր խոհանոցին:
Ահա այսպիսի արվեստագետների ընտանիքում է լույս աշխարհ եկել դիլիջանցի երգող երիտասարդը,
ում ճանաչում են շատերը: Դիլիջանի սրտում լույս աշխարհ եկավ Վաչեն՝ սրտում պարուրած
ամառային ջերմառատ զգացմունքները: Նրա մանկությունը անցել է լուսավոր մանկական չարաճճիություններով,
երգելով: Նա գունավոր մատիտներով գրում էր հայտարարություններ, միացնում էր լուսանփոփը
ու ժամերով հայելու առաջ երգում: Այսպես է պատմում Վաչե Գրիգորյանը իր մանկության մասին:
Նա ակտիվ է դեռ վաղ մանկական տարիներից, կազմակերպում էր բակային ճամբարներ, մասնակցում
էր դպրոցական գրեթե բոլոր միջոցառումներին: Բազմիցս Վաչեն արժանացել է, գովասանագրերի,
պատվոգրերի, բայց դրա մասին խոսվել է Վաչեի հետ հարցազրույցներում: <<Ես ունեցել
եմ լուսավոր մանկություն, ծնողներս ինձ տվել են ազատ, և հետաքրքիր մանկություն: Սիրում
էի հավաքել բակի երեխաններին ու կազմակերպել տարբեր խաղեր, միջոցառումներ: Սիրում էի
բարձրանալ ծառի ճյուղերին առանց ներքև նայելու>>: Եթե երեխանները խաղում էին
մանկական խաղալիքներով, ապա Վաչեի խաղալիքները թուղթն էր, գրիչը, բարձրախոսն ու ձայնարկիչն,
ձայներիզներն էին, որոնց վրա Վաչեն կատարում էր սիրողական ձայնագրություն: Վաչեն սիրում
է զարմացնել իր շրջապատին, նա միշտ նորություններով է ներկայանում: Երգել երազել է
դեռ վաղ մանկուց: Այսօր Վաչեին ճանաչում են Դիլիջանում, և հարակից համայնքներում, ծանոթ
են Վաչեի հեղինակային երգերին և նրա գործունեությանը: Նրա ընկերների խոսքով ՝Վաչեն
շատ ակտիվ, ուժեղ, նախաձեռնող, և նպատակասլաց, զգացմունքային, նրբանկատ, և փխրուն հոգով
մարդ է: Նրա հասարակական, և ստեղծագործականի մասին խոսվել է բազմիցս: Նրա երգերից սիրված
է <<Անկեղծ Սեր>> երգը, որը ունի ավելի քան 15 տարվա պատմություն: Վաչեն
սիրում է ստեղծագործել, լինել իր հարազատների, մտերիմ մարդկանց շրջապատում, սիրում
է շփվել համացանցում: 2015-ի մարտից ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց Վաչեի պաշտոնական
խումբը, որտեղ ավելի լայն է խոսվում նրա գործունեության, և առօրյայի մասին: Իսկ մեր
այն հարցին թե ինչու որոշեցիք բացել Ձեր խումբը, Վաչեն ասաց .<< 21-րդ դարում
գործունեությունդ առանց համացանցի հնարավորությունների անհնարին է, երբ ունես լայն
հնարավորություն ներկայացնելու քեզ, խոսելու արվեստիդ մասին, հաղորդակցվում ես Հայաստանից
դուրս գտնվող քո երգդ ու գործունեությունդ գնահատողների հետ>>: Հիմա Վաչեն ունի
աշխատանքի կարիք: Nրա մտերիմ ընկերը ՝ Դավիթը նրա կողքին է, աջակցում է ամեն հարցում:
Վաչեն ունի տեսողության խնդիր և դժվար է տեղաշարժվում, բայց Դավիթի մարդկային ջերմ
վերաբերմունքի շնորհիվ փոքր ինչ հեշտացել է նրա տեղաշարժվելը: Վաչեն այս տարի ունեցավ
աչքի 2 բարդ վիրահատություն ու հիմա գտնվելով հետվիրահատական փուլում մի փոքր նվազել
է նրա ակտիվությունը: Զրույցի ընթացքում Վաչեն ասաց, որ իր թանկ ընկերների շնորհիվ
շուտով կներկայանա նորովի: Իսկ թե ինչ ծրագրեր, և նորություններ կան, նա չմանրամասնեց:
<<Բլոգի, կայքերի, թերթի ընթերցողներին, համացանցից օգտվողներին մաղթում եմ առողջություն,
լինեն ներդաշնակ իրենք իրենց ներքինի և շրջապատի հետ: Ուզում եմ խաղաղություն լինի,
կապույտ երկինք բոլորիս, և մեր մայրերի աչքերում թախիծ և կորուստի արցունքներ չլինեն:
Ուզում եմ որ իմ ընկերներս, հարազատներս ինձ հետ լինեն: Սիրեք, և գնահատեք Ձեր կյանքը,
ու ամեն վայրկյանը>>: Dilijanews.blogspot.com
Комментариев нет:
Отправить комментарий