> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 26 ноября 2014 г.

Զրուցում ենք, Չներվածները ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:


Մեր հյուրասրահում զրուցում ենք “Stage 7” Production ընկերության տնօրեն, <<Չներվածները>> ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:
1.      Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը, ովքեր են նկարահանվել ֆիլմում:

Ընդհանրապես ես գրում եմ ֆիլմի սցենարներ, տարբեր ժանրերում և ներկա պահին ունեի մի քանի տարբերակ, որոնք կարող էի նկարահանել: Ընտրությունս կանգ առավ “Չներվածների” վրա, քանի որ մյուս նախագծերն իրականացնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ էին հարկավոր, որոնք ես չունեի: Իհարկե “Չներվածները” նույնպես էժան նախագիծ համարել չի կարելի:  Նաև այս սցենարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Նարեկի կերպարը մարմնավորելու ցանկությունը մեծ էր: Իսկ ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ` Արթուր Մկրտչյանը, Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը և ուրիշներ:

2.      Որքա՞ն է տևել ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմը նկարահանել ենք մոտ 45-50 նկարահանման օրում, երեք ամիսների ընթացքում:

3.      Ի՞նչ դժվարություններ եք ունեցել նկարահանումների ընթացքում:

Դժվարությունները առաջին հերթին ֆինանսական էին, որոնք ընթացքում էին լուծվում, ինչպես նաև այն, որ իմ վրա դրված էր չափազանց շատ ֆունկցիաներ` թե’ ստեղծագործական, թե’ կազմակերպչական, այսինք պրոդյուսերական, որոնք համատեղելը չափազանց մեծ ջանքեր խլեց ինձանից: Բացի այդ ֆիլմը հագեցած է պրոֆեսիանալ մարտական տեսարաններով, որը նույնպես ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում:

4.      Կպատմե՞ք մի փոքր ֆիլմի սյուժեի մասին, ինչի՞ մասին է առհասարակ և ինչու <<Չներվածները>>:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի`  Նարեկի մասին, ով ընկերոջ մեղքով հայտնվել է բանտում և 3 տարի գտնվել այնտեղ: Բանտից դուրս գալուց հետո նույն ընկերը նրան նորից քաշում է կրիմինալ գործարքի մեջ և Նարեկը ստիպված է լինում համաձայվել, որը դառնում է ճակատագրական: Ֆիլմը բազմաժանր է, այն կհետաքրքրի բոլոր տարիքային խմբերին, ինչպես իգական, այնպես էլ արական սեռի հանդիսատեսին:

5.      Ու՞մ չեն ներում և ինչու՞:

Կան բաներ, որոնք այս կյանքում ներվել չեն կարող: Օրինակ դավաճանությունը, սուտը, կրիմինալ տարրերի գործողությունները: Այս ամենը կա ֆիլմում, սակայն առայժմ փակագծերը չեմ բացի:

6.      Որտե՞ղ կարող ենք տեսնել ֆիլմը, և կլինի՞ համացանցում:

Ֆիլմը նախատեսվում է կինոթատրոնների համար: Ցանկանում ենք ցուցադրել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Իսկ համացանցում չի լինելու շատ երկար ժամանակ:

7.      Ինչպե՞ս եք գնահատում անցած 2014 թվականը, և հասցրել եք իրականացնել բոլոր պլանավորած գործերը:
Բավական արդյունավետ եմ գնահատում: Նկարահանվեց երկու կարճամետրաժ ֆիլմ: Ինչպես նաև “Խոսում են երեխաները” սոցիալական գովազդների շարքը, որը հասանելի է համացանցում: Իսկ գլխավոր նպատակը “Չներվածները” լիամետրաժ ֆիլմի նկարահանումն էր, որն արդեն ավարտել ենք: Բացի այդ ընդունելություն ունեցանք “Սթեյջ 7” դերասանական ստուդիայում: Ի դեպ մեր շրջանավարտներից և ներկայիս ուսանողներից շատերը նույնպես նկարահանվել են վերը նշված նախագծերում:
8.      Տեղյակ ենք, որ դուք էլի ֆիլմեր եք նկարահանել, կխոսե՞ք այդ ֆիլմերի մասին:

Ինչպես արդեն նշեցի դրանք կարճամետրաժ ֆիլմեր են: Առաջինը դա “Այնտեղ” ֆիլմն է, որի ռեժիսորն է Դավիթ Զոհրաբյանը: “Մի առավոտ” ֆիլմը նկարահանել եմ ես, իսկ “Մանկատնից հետո” ֆիլմը, որի ռեժիսորը նույնպես ես եմ` մոնտաժային փուլում է գտնվում: Առաջին երկուսը հասանել են համացանցում:


9.      Ունե՞ք աջակիցներ, հովանավորներ, ովքեր աջակցում են նկարահանումներին, և ընթացիկ այլ հարցերում:

Ընկերական օգնություններ և աջակցություններ շատ են եղել, սակայն հովանավորներ չունենք: Հույս ունենք հաջորդ նախագծերի համար արդեն կունենանք:

10.  Մի փոքրել խոսենք Ձեր առաջիկա պլանների մասին:

Առաջիկա պլանների մեջ մտնում է “Չներվածների” ցուցադրումները կազմակերպելը, որը սպասվում է 2015-ի փետրվար-մարտ ամիսներին: Միաժամանակ աշխատում եմ նաև նոր սցենարների վրա: Բացի այդ մեր կինոստուդիային կից դերասանական ստուդիայում նախատեսում ենք գարնանային ընդունելություն:

11.  Քանի որ ավարտվում է տարին Ձեր մաղթանքը, շնորհավորանքը թերթի, բլոգի ընթերցողներին:

Բոլորին մաղթում եմ նպատակների իրականացում, թող երբեք չընկճվեն և միշտ շարժվեն առաջ:

Հյուրասրահում Տիգրան Նալչաջյանի հետ զրուցեց Վաչե Գրիգորյանը շնորհակալություն:

Комментариев нет:

Отправить комментарий