Մեր հարցազրույցը
Սարգիս Գրիգորյանի հետ:
Մեր բլոգը անրադառնում է այն երգիչներին, ովքեր աշխատում
են, բայց քիչ են լուսաբանում իրենց աշխատանքները: Կրկին նոր երգի պրեմիերա է մեր բլոգում
և այս անգամ իր նոր տեսահոլովակն է ներկայացնում
Սարգիս Գրիգորյանը: Նա ապրում և ստեղծագործում էԿոտայքի մարզում: Մի քանի խոսք
նրա մասին՛: Սարգիս Գրիգորյանը 28 տարեկան է, սովորել է Աբովյանի միջնակարգ դպրոցում,
այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժնում:
Նա երգում է մանկուց, իսկ պրոֆեսիոնալ կարգով երգել սկսել է 2007-ից: Սովորել է Կոմիտասի
պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում և զւգահեռ հաճախել Աբովյան քաղաքի
երգարվեստի ստուդիա: Երգում է քաղաքային ֆոլկլոր և դասական ոճերում: ՙ<< Բոլորս
1l ունենք երազանքներ, բայց ես՛ քիչ եմ երազում. Իմ բոլոր երազանքները իրականացնում
եմ>>: Սարգիսն ունի 5 տեսահոլովակ, և
վերջին <<Մի Համբույր>> երգի պրեմիերան
կներկայացվի բլոգում: << Երգի երաժշտությունը գրել էր իմ ընկեր Վահե Հարությունյանը,
Կարելի է ասել,որ 1 տարի ոչինչ չեմ ձեռնարկել այդ երգի հանդեպ: Որոշեցի իմ շատ սիրելի
ընկեր նույնպես Պետրոս Հոքտանյանին, ասել որ այս երգին բառեր են պետք և սկսվեցին ակտիվ գործերը: Սկզբում գործիքավորվեց, ձայնագրեցի,
և որոշեցինք տեսահոլովակ նկարել, որի ,ռեժիսորն է Սուրեն Զաքարյանը, ով նաև իմ պրոդյուսերն է>>: Տեսահոլովակի ստեղծման
վրա աշխատել է մի մեծ թիմ, որին Սարգիսը հայտնեց շնորհակալություն: Դժվարությունները Սարգիսը հաղթահարում է իրեն հատուկ ողջախոհությամբ,
նպատակասլացությամբ, բարությամբ: <<Շնորհակալություն
dilijanews.blogspot.com-ի ողջ անձնակազմին և
իմ հանդիսատեսին, ընթերցողներին, մաղթում
եմ միմիայն քաջ առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք, բոլորիդ շատ սիրում, և
գնահատում եմ: Իսկ այս տեսահոլովակը նվիրում եմ
բոլոր սիրահարներին և զույգերին >>:
Dilijanews.blogspot.com-ի մամուլի բաժին:
Комментариев нет:
Отправить комментарий