> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 25 мая 2014 г.

DILIJANEWS.BLOG-UM!!!!:

Dilijanews.blog- ում: Դեռևս 2013 թ. երբ բացվեց Dilijanews.blogsport.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակույթային և քաղաքացիական միջոցառումները: Ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակույթային քաղաքացիական, իրավաբանական բնապահպանական նախաձեռնություններում: Սեմինարների, համաքաղաքացիական միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով: Dilijanews.blog-ը որոշակիօրեն հասել է իր նպատակին, անցած տարի իրականացրել է մի շարք ծրագրեր կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ: Մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմամշակույթային տուրիստական ծրագիրը, որի մասին բազմիցս է խոսվել: Այսօր կրկին տոնական է այս բլոգում dilijanews.blog- ի ստեղծագործական խումբը դեռ <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> ծրագիրը դեռ չամփոփած կրկին որոշում է հերթական էքսկուրսիան դեպի Էջմիաձին Մայր Աթոր եկեղեցի, Երևան Սուրբ Սարգիս, Ծիծեռնակաբեռդ և Կասկադ, այնուհետև Հաղթանակի զբոսայգի (Մանումենտ): Մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցում dilijanews.blog-ի բոլոր ծրագրերին և իրենց ակտիվ առաջարկներով և գաղափարներով ոգևորում և համախմբված աշխատում են այսօր մասնակիցները լրացնում են էքսկուրսիայի հայտերը և քննարկեցին իրենց հետագա գորցողությունները: Մեր հետ հարցազրույցում blog-ի պատասխանատուները կարևորում են նման կարգի նախաձեռնությունները և նշեցին որ կլինի շարունակական, եթե լինեն բարերարներ և ֆինանսավորում: Մենք անցած տարի մեկնել ենք Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ,Երևան կենդանաբանական այգի և արդեն ավանդական դարցած Մանումենտ: Այս տարի մենք մեկնել ենք Սևանի ,Աբովյանի եկեղեցիները, Խորվիրապ և Երևան Կասկադ և Հաղթանակի զբոսայգի: Առաջիկայում ել կմեկնենք Էջմիաձին, Երևան Սուրբ Սարգիս եկեղեցի, Ծիծերնակաբերդ, Կասկադ և Մանումենտ: Այս տարվա այս ծրագրի առավելություններից մեկը այն էր, որ մասնակցում էին հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ, մասնակիցներ նաև Իջևան քաղաքից և Բերդ-ի տարաշրջանից (Շամշադինից): Մեր բոլոր ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 90 տարբեր տարիքի երիտասարդներ, պատանիներ տարբեր կազմակերպություններից, հաստատություններից: Dilijanews.blog-ը ակտիվորեն համագործակցում է Դիլիջանում գործող կազմակերպությունների, համայնքապետարանի և գրասենյակների հետ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)-ի հետ: Մենք կարևորում ենք քո խելացի մտքերը և գաղափարները նրանք բոլորն էլ աշխատում են կամավորական հիմունքներով, բայց ըստ համակարգողի.- Մենք կանենք ամեն ինչ, որ մեր խմբի աշխատանքը լինի վարձատրովի և ունենանք ավելի մեծ ու ակտիվ մարդկանց խումբ, չնայած հիմա էլ ավելի մեծ է հետաքրքրությունը Դիլիջանցիների մեր աշխատանքների նկատմամբ: Մարդիկ գալիս և փորձում են աջակցել իրենց մտքերով և գաղափարներով: Տեղեկատվությունը Dilijanews.blogspot.com-ի:

Комментариев нет:

Отправить комментарий