четверг, 27 марта 2014 г.
DILIJANEWS.BLOG-I AYS TARVA HERTAKAN HOGEBANAKAN QNNARKUM@!!!:
Անձի ինքնագնահատականը և ինքնադրսևորվելու հմտություններ
Սույն թվականի մարտի 26 ին Դիլիջանի «Հույսի կամուրջ» Հկ-ում տեղի ունեցավ քննարկում թրեյնինգ ուսանողների և ՀՈՒԵ-ի հետ: Քննրկումն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Քննարկման ընթացքում հոգեբանական թեսթի հարցաշարի միջոցով մասնակիցները կարողացան արտահայտվել առանց բարդույթների և խոսեցին իրենց «ես» -ի մասին: Խաղային վարժությունները հաջորդում էին մեկը մյուսին:
ՀՈՒԵ-ը և ուսանողները կարևորեցին այն հանգամանքը, որ պետք չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվել կարեկցանքով, այլ պետք է նայել հավասարը հավասարին, որ նրանք էլ հասարակության լիիրավ անդամներ են:
Մասնակիցները վերջում ցանկացան, որ նմանատիպ թեմաներով քննարկումներ, սեմինարներ հաճախակի կազմակերպվեն:
Սեմինարը անցկացրեց dilijanews.blogspot.com-իխմբագիր Վաչե Գրիգորյանը:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий