среда, 5 февраля 2014 г.
YERG@ IM KYANQI UXEDZIRN E!!!!
Երգն իմ կյանքի ուղեծիրն է
<<Երգում է 40 լեզուներով, չնայած բոլոր լեզուները չգիտի: Այսպիսի եղբայր ունենալն պարծանք ու հպարտություն է: Նա իր երգերն սկսել է երգել դեռ 1990-ականներին, երբ երկիրը պատերազմի մեջ էր: Ուժ, հավատ էր ներշնչում թե մարդկանց, թե կռվող տղաներին>>: Այսպես էր արտահայտվում Կարապ Տավուշեցու քույրը մեր հետ զրույցում, նա երգել սկսել է 1990 թվականներից, երգում է ժողովրդական, էստրադային, հիպհոպ և այլ ժանրերում: 90-ակաների Արցախյան պատերազմի տարիներին իր անզուգական կատարումներով ոգեշնչել է հայ մարտիկներին` կռվի դաշտում քաջալերելով զինվորներին դեպի հաղթանակներ:
Ունեցել է բազում բարեգործական համերգներ Տավուշի մարզում, եղել է ժողովրդի կողքին և կիսել է դժվար րոպեներ, համերգներից գոյացած հասույթը տրամադրել զոհված ազատամարտիկների ընտանիքներին: 1990 թվականին կայացած 35 համերգներից ստացած գումարով գնվել է զենք և զինամթերք պաշտպանության համար` Հրաչյա Աթոյանի և Մուշեղ Ասրյանի մասնակցությամբ:
Երգը պետք է գա սրտից, երգի միջոցով արտահայտում ենք մեր այն զգացմունքները, որը բարցրաձայնել ամեն վարկյան չես կարող: Երգիչ Կարապ Տավուշեցու երգերը այնքան պարզ են և սրտաբուխ, նրա ստեղծագործություններում գերիշխում է սերն և մարդկայնությունը:
Երգերի միջոցով կարելի է տեսնել Կարապ Տաուշեցու ներաշխարհի ամբողջ գեղեցկությունն իր գունագեղ ներդաշնակ ներկապնակով:
Երգիչ Կարապ Տավուշեցին (Արկադի Հարությունյան )ծնվել է 1967թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Շամշադնի շրջանի Չին-չին գյուղում բժշկի ընտանիքում:
Ավարտել է Չին-չինի միջնակարգ դպրոցը: Ակարդեոնով նվագել սկսել է 6 տարեկանից, իսկ 7-րդ դասարանից ստեղծագործում է և տիրապետում է կիթառին:
Հեղինակ է ավելի քան 300-ից ավելի երգերի, գրում է գուսանական, էստրադային ֆոլկլոր հայրենասիրական և տարբեր թեմաներով:
Մասնակցել է բազում մրցույթների Հայաստանում, և նրա սահմաններից դուրս: Ղազախստանում կայացած մրցույթում ղազախական երգը անթերի ներկայացնելու համար արժանացել է հատուկ պատվոգրի:
Կարապ Տավուշեցին հայրենակիցներին մաղթեց ուժ և համբերություն,
Վաչե Գրիգորյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий