суббота, 7 декабря 2013 г.
DILIJAN QAXAQI BUJEYI QNNARKUMN,EV ARAJARKUTYUNNER@!!!:
Սույն թվականի նոյեմբերի 26-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ համայնքի 2014 թ-ի բյուջեի նախագծի հանրային քննարկում: Նախագիծը քննարկման մասնակիցներին՝ համայնքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ակտիվ քաղաքացիներին ու Դիլիջան թերթի աշխատակիցներին ներկայացրեց Դիլիջանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանը: Նա մանրամասնեց բյուջեի նախագիծն ըստ նախատեսվող մուտքերի և պլանավորվող աշխատանքների:
Ներկաներին հատկապես հետաքրքրում էին համայնքի կանաչապատմանը, լուսավորությանը, զբոսաշրջության զարգացմանը, աղբահանության կազմակերպմանը, սան- մաքրմանն ուղղված միջոցառումները և նախատեսվող ծախսերը: Ֆինանսական բաժնի պատասխանատուն տեղեկացրեց, որ 2014 թ. բյուջեով նախատեսվում է 17,400 մլն դրամ աղբահանության համար, 43 մլն դրամ սանմաքրման համար, 5 մլն քաղաքի կանաչապատման և 7 մլն դրամ զբոսաշրջության զարգացման համար:
Հնչեցին բազմաթիվ առաջարկներ, բարձացվեցին համայնքային այն խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Մասնավորապես Դիլիջանի Օրհուս կենտրոնի կողմից առաջարկվեց երիտասարդության կարողությունների և քաղաքացիական ակտիվության բարձրացման համար ստեղծել երիտասարդական կենտրոն՝ գրասենյակի, առանձին շինության տեսքով, որտեղ երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն կունենան ծավալել իրենց աշխատանքային գործունեությունը, որն էլ կարող է որպես ռեսուրս կենտրոն ծառայել համայնքին: Կենտրոնի համակարգողը մտահոգություն հայտնեց համայնքի աղբահանության ու սանմաքրման աշխատանքների բարեխիղճ կատարման և այդ աշխատանքների վերահսկողության հարցերի վերաբերյալ` պարզաբանելով, որ 2014 թ.-ի բյուջեով այդ աշխատանքների համար նախատեսվող գումարները ավելացվել են, ինչը հնարավորություններ է ստեղծում դրանց բարելավման համար: Կանաչապատման վերաբերյալ էլ նա առաջարկեց, որ մասնագիտական դիտարկումներ կատարվեն մինչ աշխատանքների սկսվելը, օրինակ ծառերի էտման ժամանակ խորհրդակցել մասնագետների հետ, ինչպես նաև տարվա կտրվածքով կազմակերպել կանաչ տարածքների պահպանման աշխատանքներ:
Քննարկման ընթացքում ներկաներին տեղեկացվեց նաև ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 22 -ի N 1075 – Ա որոշման՝ Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որը նախատեսվում է իրականացնել 2014 - 2017 թթ-ին:
Դիլիջանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը ներկաներին տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 5-ը հանրությունը 2014թ. բյուջեի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունի: Դիլիջանի Օրհուս կենտրոնը պատրաստակամություն հայտնեց հանրությանն այդ մասին տեղեկացնելու, կառուցողական և զարգացմանը միտված առաջարկությունների փաթեթի կազման աշխատանքներին աջակցելու հարցում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий