Ժողովրդավարականության կայացման ճանապարհին:
2011թվականի հունիսն էր երբ <<Արդար Հայաստան>> ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակը ստեղծեց 100% Դիլիջանում ամսաթերթը, իսկ 2013 թվականի հունվարին ստեղցվեց dilijanews.blogspot.com-ը:
Այդ բլոգի հիման վրա ստեղծվեց<<Dilijan
initiative group>>-ը , հասարակական հիմունքներով այդ խորհրդի նպատակն է ներգրավվել հասարակության ակտիվ մարդկանց, հասարակական մշակույթային, կրթական, բնապահպանական, իրավական և քաղացիական նախաձեռնություններում:
Լսելի դարձնել հասարակության ձայնը իշխանություններում, առաջարկել լուծումներ համայնքային խնդիրներին, և լինել հետամուտ, կազմակերպել սեմինարներ իրավական, կրթական, բնապահպանական թեմաներով, հանդիպումներ հասարակության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև համաքաղաքային միջոցառումներ, համերգներ, ակցիաներ:
Այս գաղափարի կարիքը իսկապես զգացվում է մեր քաղաքում, և ոչ միայն , արդեն հասունացել է պահը , մենք ուզում ենք ,որ լինի ակտիվություն Դիլիջանում, և որ բոլոր դիլիջանցիները ներգրավվեն համայնքային բոլոր ծրագրերին, լինեն իրազեկ իրենց համայնքային կյանքին:
Ասում են ծրագրի պատասխանատուները:
Ծրագիրը ունի նաև իր կարգախոսը սովորիր պաշտպանել քո իրավունքները, որ լինես պաշտպանված:
Ժողովրդավարականությունը և իրավահավասարությունը առողջ մտացելակերպով և քննադատող հասարակության ամուր հիմքն է: Եղիր տերը քո իրավունքի և բարձրաձայնիր այն ամենի մասին, ինչը որ անհանգստացնում է քեզ ապրել և առաջ շարժվել` կերտել կայուն և ամուր ժողովրդավարական հասարակութուն` հասարակությունը դու ես:
Այսօր Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի
ունեցավ «Մարդու իրավունքները և պաշտպանության մեխանիզմները» թեմայով
սեմինար:Սեմինարը նվիրվում է Սահմանադրության օրվան ,նպատակն է բարձրացնել
իրավունքի իրազեկությունը հասարակության մեջ:Սեմինարի ընթացքում հանգամանալից
խոսվեց իրավունքների և պաշտպանության մեխանիզմների բռնության տեսակների
,խտրականության դրական, բացասական կողմների մարդու ազատության սահմանման և
իրավական միջազգային հռչակագրերի մասին:
Սեմինարին ներկա էին տարբեր կազմակերպությունների,կրթական
հաստատությունների ներկայացուցիչներ:Սեմինարը կազմակերպել էր <<Dilijan initiative group>>-ը dilijanews.blogspot.com-ը
Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Սեմինարը վարում էր մարդու իրավունքների մասնագետ Արարատ
Ալիխանյանը:
Սեմինարի վերջում մասնակիցներին տրվեց մասնակցության
պատվոգրեր, պատվոգրերի արժանացան «Հույսի Կամուրջ» հ/կ-ի Դիլիջանի գրասենյակի
համակարգող Արմինե Գրիգորյանը,«Հայացք»պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի
Ամիրխանյանը,օպերատորներ Հարություն Հարությունյանը, Էդվարդ Թամամյանը,
սեմինարավար Արարատ Ալիխանյանը և երեխաներ,երիտասարդներ:Մասակիցները հեռացան բարձր
և դրական տպավորություններով:Վերջում dilijanews.blogspot.com-ը<<Dilijan
initiative group>> -ի կողմից հայտնում ենք խորին շնորհակալություն Դիլիջանի
քաղաքապետ պարոն Ա.Սանթրոսյանին «Էլ ցանցեր» ընկերության Դիլիջանի գրասենյակի
համակարգող պարոն Գ.Դավթյանին աջակցության համար ,մարդիկ ովքեր անշահախնդիր մեր
կողքին են միշտ և նվիրված բոլոր հարցերում:Վաչե Գրիգորյան dilijanews.blogspot.com-ի և <<Dilijan initiative group>>-ի համակարգող:
Комментариев нет:
Отправить комментарий